Չինաստանը Հայաստանին շտապօգնության 200 մեքենա կտրամադրի - Mediamax.am

5749 դիտում

Չինաստանը Հայաստանին շտապօգնության 200 մեքենա կտրամադրի


Լուսանկարը` ՀՀ առողջապահության նախարարություն

Լուսանկարը` ՀՀ առողջապահության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: Այս տարի Չինաստանը Հայաստանին անհատույց կտրամադրի շտապօգնության 200 մեքենա:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը եւ Հայաստանում Չինաստանի առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ուանգ Շիցայն մարտի 23-ին ստորագրել են համապատասխան տեխնիկական համաձայնագիրը:

 

Շտապօգնության մեքենաները Հայաստան կժամանեն համաձայնագիրը ստորագրելուց հետո 110 օրվա ընթացքում:

 

Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ղեկավարությանը օգնության համար եւ ընդգծել է, որ դրա արդյունքում զգալիորեն կբարելավվի շտապօգնության ծառայությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին