Մարտի 25-ին կկատարվի մանուկների օրհնության հատուկ կարգ - Mediamax.am

2706 դիտում

Մարտի 25-ին կկատարվի մանուկների օրհնության հատուկ կարգ


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 25-ին հայոց բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կկատարվի մանուկների օրհնության հատուկ կարգ:

Այս տարի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին Ծաղկազարդը տոնախմբելու է մարտի 25-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ նաեւ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:

 

Այս կապակցությամբ հայոց բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության հատուկ կարգ:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվեն հետեւյալ արարողությունները`

 

1. Առավոտյան ժամը` 10:00-ին, Մայր Տաճարի շրջափակում տեղի կունենա Անդաստանի արարողություն եւ մանուկների օրհնություն,

 

2. Ս. Պատարագի ավարտին` ժամը` 13:00-ին, կկատարվի մանուկների օրհնության հատուկ կարգ:

 

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ամբողջական ժամանակացույցը.

 

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԿԻՐԱԿԻ (մարտի 25)

 

- Անդաստան եւ մանուկների օրհնություն - ժամը` 10:00

- Ս. Պատարագ - ժամը` 11:00

- Դռնբացեք - ժամը` 17:30

 

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (մարտի 29)

 

- Առավոտյան ժամերգություն եւ Կարգ ապաշխարողաց - ժամը` 7:30

- Սուրբ Պատարագ - ժամը` 10:30

- Ոտնլվայի կարգ - ժամը` 16:00

- Խավարման կարգ - ժամը` 19:00

 

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (մարտի 30)

 

- Խաչելության կարգ - ժամը` 12:00

- Թաղման կարգ - ժամը` 17:30

 

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (մարտի 31)

 

- Ճրագալույցի Ս. Պատարագ - ժամը` 17:30

 

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 1)

 

- Զատկական Հայրապետական Ս. Պատարագ - ժամը` 10:30

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին