«Ճիշտ ժամանակին ճիշտ երկիր եք եկել», ասել է վարչապետը - Mediamax.am

3566 դիտում

«Ճիշտ ժամանակին ճիշտ երկիր եք եկել», ասել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ու լեհական Simed Construction-ն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը հուշագրով կզարգացնեն պետություն-մասնավոր ձեւաչափով համագործակցությունը (PPP) ջրամբարաշինության ոլորտում ծրագրերի իրականացման ուղղությամբ:

 

Մինչ հուշագրի ստորագրումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ Simed Construction ընկերության գործադիր տնօրեն Բոգուսլավ Շիկորսկին մտքեր են փոխանակել երկկողմ գործակցությանը վերաբերյալ:

 

Կարեն Կարապետյանը ողջունել է Simed Group ընկերությունների խմբի մուտքը Հայաստան:

 

«Տեղյակ եմ, որ ակտիվ բանակցություններ եք ունեցել, եւ չափազանց խելացի ու պրոգրեսիվ թիմ ունեք, որովհետեւ ճիշտ ժամանակին եւ ճիշտ երկիր եք եկել: Պետություն-մասնավոր համագործակցությունը մեզ համար խիստ կարեւոր է, եւ մենք չափազանց ճկուն ենք լինելու այս հարաբերությունները ձեւավորելու հարցում, քանի որ շահագրգռված ենք, որպեսզի համագործակցության այս բանաձեւը տարածում ստանա մեր երկրում: Ջրային տնտեսության ոլորտը մեր առաջնահերթությունների շարքում է»,- ասել է վարչապետը:

 

«Շատ արդյունավետ է համագործակցությունը Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ, եւ այն շարունակելու մեծ հնարավորություն ենք տեսնում՝ ինչպես ջրամբարների, այնպես էլ էներգետիկայի ոլորտներում»,- նշել է Բոգուսլավ Շիկորսկին:

 

Նա ընդգծել է, որ ընկերությունը նախատեսում է ջրամբարաշինության ծրագրերում համատեղ աշխատանքները սկսել 2018թ. հունիսին: Վաղը նախատեսում են այցելել Վեդի՝ ջրամբարի շինարարության ընթացքին ծանոթանալու եւ հետագա քայլերը քննարկելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին