Գերմանիայի դեսպանությունը այլեւս Շենգենյան վիզաներ չի տրամադրի - Mediamax.am

13035 դիտում

Գերմանիայի դեսպանությունը այլեւս Շենգենյան վիզաներ չի տրամադրի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: 2018թ. ապրիլի 3-ից Գերմանիայի դեսպանությունը այլեւս չի ընդունելու դիմումներ Շենգենյան վիզայի համար:

Դեսպանությունից հայտնում են, որ ապրիլի 3-ից Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար Շենգենյան վիզայի կընդունվեն առանձին սպասարկող  ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից:

 

Այդ առիթով Գերմանիայի դեսպանությունը մարտի 28-ին հրավիրում է մամուլի ասուլիսի, որի ընթացքում Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, դեսպանության վիզաների բաժնի ղեկավար Ալեքսանդր Բարթոլդը եւ VisaMetric ընկերության համակարգողը կներկայացնեն Շենգենյան վիզաների համար դիմումների նոր ընթացակարգը եւ կպարզաբանեն վիզաների գործընթացի մանրամասներն ու առանձնահատկությունները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին