Ներկայացվել է ԵՄ եւ ԵԱԳ երկրների լուրերի ագրեգատորը - Mediamax.am

3381 դիտում

Ներկայացվել է ԵՄ եւ ԵԱԳ երկրների լուրերի ագրեգատորը


Լուսանկարը` https://www.united-europe.eu


Երեւան: Մեդիամաքս: EU NEIGHBOURS նախագծի կայքում այսօր ներկայացվել է նոր գործիք, որը միավորում է Եվրամիության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների, այդ թվում Հայաստանի համագործակցության մասին լուրերն ու նյութերը:

EU NEIGHBOURS News հարթակը միավորում է Արեւելյան գործընկերության 6 երկրների ԶԼՄ-ների կողմից հրապարակված լուրեր եւ հոդվածներ: 

 

Այս պահին հարթակում ընդգրկված են 32  առցանց ԶԼՄ-ներ, եւ այդ թիվը շարունակելու է աճել: EU NEIGHBORS News-ը համախմբելու է կոնտենտը RSS- հոսքերի միջոցով՝ թույլ տալով օգտատերերին հետեւել նորությունների աղբյուրներին:

 

Գործիքը կարելի է օգտագործել ըստ երկրների, ամսաթվի եւ թեմայի լուրեր որոնելու համար: Լուրերի ագրերգատորն առաջարկում է կոնտենտ 8 լեզվով` հայերեն, բելառուսերեն, վրացերեն, ռումիներեն, ուկրաիներեն, ադրբեջաներեն, ռուսերեն եւ անգլերեն: Ցանկացած նյութ այլ լեզվով ավտոմատ թարգմանելու համար օգտատերերին հասանելի է Google Թարգմանչի գործառույթը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին