Տավուշում ականի պայթյունից երեք մարդ է տուժել - Mediamax.am

5070 դիտում

Տավուշում ականի պայթյունից երեք մարդ է տուժել


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 12-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի երեք բնակիչ, խոտաբույսեր հավաքելու նպատակով, մուտք են գործել ՊՆ զորամասի մարտական դիրքերի միջանկյալ տարածք, որտեղ պայթել է պայթուցիկ սարք, ինչի հետեւանքով բնակիչները ստացել են վնասվածքներ։

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բնակիչներից մեկը ստացել է ականապայթյունային վիրավորում՝ աջ բազկի ստորին երրորդի տրավմատիկ ամպուտացիա, մարմնի աջ եւ ձախ կեսերի բազմաթիվ բեկորային վնասվածքներ, իսկ մյուս երկուսը՝ ականապայթյունային վիրավորում՝ ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին