Ազգային գրադարանում բացվել է Կիլիկիային նվիրված սրահ - Mediamax.am

3798 դիտում

Ազգային գրադարանում բացվել է Կիլիկիային նվիրված սրահ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Մակարյանը
Ջոն Մակարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազգային գրադարանում այսօր բացվել է Կիլիկիայի հայկական թագավորության պատմությունը ներկայացնող սրահ։

 

Նախաձեռնությունը «Երուսաղեմի տաճարի ինքնիշխան ռազմական միաբանություն» հասարակական կազմակերպությանն է՝ առավել հայտնի որպես տամպլիերների միաբանություն։

 

«Բոլորս հիշում ենք Տիգրան Մեծին եւ ծովից ծով Հայաստանը ու դրա վրա կանգն ենք առնում՝ մոռանալով, որ մուսուլմանական աշխարհի սրտում ստեղծվեց հայկական պետություն, որն ամբողջ Եվրոպայում ճանաչված եւ բոլոր իմաստներով եվրոպական երկիր էր»,- ասում է Հայաստանի Երուսաղեմի տաճարի ինքնիշխան ռազմական միաբանության մարշալ Ջոն Մակարյանը։

Ջոն Մակարյանը Ջոն Մակարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մշտական ցուցադրության համար անհրաժեշտ նյութերը՝ Կիլիկիայի պատմությանն առնչվող լուսանկարներ, քարտեզներ, տոհմածառ, միաբանությունը հավաքել է Ազգային գրադարանի եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի օգնությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ցանկալի է, որպեսզի երիտասարդ ընթերցողները, գրադարան հաճախողները տեղեկություն ստանան Կիլիկյան թագավորության, Լեւոն Մեծագործի մասին, որովհետեւ նա ահռելի գործ է արել»,- ասել է գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տամպլիերների միաբանությունը Հայաստանում հաստատվել է 6 տարի առաջ։ Այսօր ասպետների համընդհանուր նպատակը քրիստոնեական աշխարհի միավորումն է, իսկ Հայաստանում՝ ասպետական ոգու վերածնունդը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Եթե առաջ ասպետն իր թրով ու ձիով դուրս էր գալիս ի պաշտպանություն թույլերի, այսօր մենք թուրն ու ձին փոխարինել ենք խոսքով եւ ոգով։ Նպատակը նույնն է՝ պաշտպանել մեր քրիստոնեական արժեքները, մեր ժողովրդին եւ մեր իդեալները»,- ասել է Ջոն Մակարյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին