Ձեւավորվել է քաղաքացիների դիմում-բողոքները ուսումնասիրող խումբ - Mediamax.am

2263 դիտում

Ձեւավորվել է քաղաքացիների դիմում-բողոքները ուսումնասիրող խումբ


Սուրեն Պապիկյանը
Սուրեն Պապիկյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրման, բարձրացված խնդիրների արագ արձագանքման եւ վերջիններիս օպերատիվ լուծումներ տալու հարցերով:

Աշխատանքային խումբը համակարգելու են նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը եւ նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը:

 

Սահմանված ընթացակարգով քաղաքացիները կարող են իրենց դիմում-բողոքները ուղարկել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ պաշտոնական mta@mta.gov.am էլ. հասցեով , փոստով (Երեւան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3) կամ առձեռն ներկայացնել նախարարության տեղեկատվական կենտրոն (Հանրապետության հրապարակ., Կառավարական տուն 3):

 

Աշխատանքային խմբում ընդգրկվել են ոլորտային պատասխանատուներ`դիմում-բողոքներին սահմանված կարգով ընթացք տալու եւ հնարավորինս սեղմ ժամկետներում լուծումներ գտնելու համար:

 

Քննության կառնվեն ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության լիազորությունների շրջանակներում գտնվող դիմում-բողոքները, իսկ նախարարության իրավասության շրջանակներից դուրս գտնվող հարցերը կուղղորդվեն համապատասխան լիազոր մարմիններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին