Գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը - Mediamax.am

2267 դիտում

Գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր այցելել է Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր՝ Հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագրի շրջանակներում տեղադրված հրթիռային կայանների ու հրթիռների փորձարկմանը հետեւելու նպատակով:

Հրթիռների փորձարարական կրակոցները հաջող են անցել, նախորդ փորձարկման ժամանակ արձանագրված խնդիրները վերացվել են, իսկ մեծ տրամաչափի փողից կրակոցի իրականացման ժամանակ արձանագրվել են աննշան տարբերություններ:

 

Արմավիրի մարզի Ակնալիճ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ եւ Արտաշավան համայնքներում տեղադրված հրթիռային 3 կայանները հակակարկտային պաշտպանության տակ կառնեն Արմավիրի մարզի 33, Արագածոտնի մարզի 26 եւ Կոտայքի մարզի 1 համայնք:

 

Հրթիռային պաշտպանության համակարգի գործարկումից, 120 հրթիռների օգտագործումից եւ արդյունքների ամփոփումից հետո համապատասխան որոշում կկայացվի հրթիռային պաշտպանության ընդլայնման վերաբերյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին