Տարեկան մեկ անգամ կանխարգելիչ բուժզննումն անվճար է - Mediamax.am

2781 դիտում

Տարեկան մեկ անգամ կանխարգելիչ բուժզննումն անվճար է


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ Հայաստանի 18 տարեկան եւ բարձր տարիքային խմբի մեծահասակ քաղաքացիները կարող են տարեկան մեկ անգամ անցնել անվճար կանխարգելիչ զննություն:

Բուժզննումը կարելի է անցնել սպասարկող առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություններում՝ թերապեւտի կամ ընտանեկան բժշկի մոտ, հետեւյալ ծավալների շրջանակում՝

 

1) Առողջապահական հարցերով կրթում,

 

2) Զարկերակային ճնշման չափում,

 

3) Գլյուկոմետրիայի իրականացում (բնակչության 35-68 տարիքային խմբում),

 

4) Կրծքագեղձի զննում,

 

5) Պապ քսուք (30-60 տարեկան կանանց շրջանում),

 

6) Ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող 40 տարեկան եւ ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության որոշում,

 

7) Մարմնի զանգվածի ցուցանիշի որոշում:

 

Նախարարությունում ընդգծել են, որ քաղաքացիներն ազատ են իրենց սպասարկող բժշկի ընտրության հարցում եւ սահմանված կարգով կարող են դիմել նախընտրած ԱԱՊ բժշկական հաստատություն՝ ընտրել ԱԱՊ ծառայություններ մատուցող բժիշկ, գրանցվել վերջինիս մոտ եւ ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար ԱԱՊ ծառայություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին