Տարտուի համալսարանում ցուցադրվել են Հայաստանի քարտեզները - Mediamax.am

1943 դիտում

Տարտուի համալսարանում ցուցադրվել են Հայաստանի քարտեզները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Էստոնիայում՝ Տարտուի համալսարանի թանգարանում, մայիսի 22-ին բացվել է Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդես։

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ պատմաբան Ռուբեն Գալիչյանի կազմած քարտեզների հավաքածուն ընդգրկում է մ.թ.ա. 6-րդ դարից մինչ 20-րդ դարն ընկած ժամանակահատվածը:

 

Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ 50 քարտեզները ցույց են տալիս հայ ժողովրդի պատմության կարեւորագույն հանգրվանները եւ լավագույն միջոց են օտար լսարաններին մեր պատմությունը ներկայացնելու համար։

 

Տարտուի քաղաքապետ Ուրմաս Կլաասն էլ ընդգծել է, որ հայ ժողովուրդը չափազանց հարուստ պատմություն ունի, որը պետք է պարբերաբար ներկայացվի օտար լսարաններին։

 

«Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հունիսի 3-ը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին