Մայիսի 25-ին Գերմանիայի դեսպանությունում «Բաց դռների օր» է լինելու - Mediamax.am

4985 դիտում

Մայիսի 25-ին Գերմանիայի դեսպանությունում «Բաց դռների օր» է լինելու


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 25-ին հրավիրում Գերմանիայի դեսպանությունում կայանալու է ավանդական «Բաց դռների օր» միջոցառումը:

Ժամը 14։30-ից դեսպանության դռները բաց կլինեն, իսկ ժամը 15։00-ին տեղի կունենա բացման պաշտոնական արարողությունը՝ Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի, Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու ու Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի կողմից։

 

Ժամը 15.30-ին դեսպան Մաթիաս Քիսլերը Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ միասին կպատասխանի դպրոցական հաղորդավարների հարցերին եւ ներկաների հետ կքննարկի առավելապես եվրոպական նշանակության հարցեր:

 

Ժամը 17-ին գերմանական եւ թուրքական արմատներով հեղինակ Դողան Ակհանլին դեսպաններ Քիսլերի եւ Լաքոտի հետ զրույցում կներկայացնի դրվագներ իր կյանքից եւ այն ստեղծագործություններից, որոնք արծարծում են նաեւ Հայոց ցեղասպանության թեման:

 

Ժամը 15.10-ին եւ 17.45-ին դեսպանության բակում ելույթ կունենա հայկական «Տիեզերք» խումբը:

 

Ժամը 16.00-ին Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները կներկայացնեն «Մոխրոտիկը» թատերական ներկայացումը:

 

Սարդարապատի միջնակարգ դպրոցի աշակերտները ժամը 16.30-ին կներկայացնեն երաժշտական, պարային եւ վոկալ համարների բազմերանգ մի փունջ:

 

Ժամը 18:30-ից կնեկնարկի միջազգային «Լսենք իրար» երգչախմբի գերմանական, հայկական եւ անգլիական ծրագիրը:

 

«Խնդրում ենք հաշվի առնել, որ դեսպանության տարածք միաժամանակ կարող են մուտք գործել որոշակի սահմանափակ թվով անձինք: Այցելուների մուտքը դեսպանության տարածք սահուն կազմակերպելու համար խնդրում ենք խուսափել Ձեզ հետ մեծ պայուսակներ կամ ուսապարկեր վերցնելուց: Անցակետում կկատարվի անձի եւ իրերի ստուգում։ Խնդրում ենք Ձեզ հետ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ», - ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին