Էլթոն Ջոն. Փոփոխության քամին Հայաստանում է - Mediamax.am

8397 դիտում

Էլթոն Ջոն. Փոփոխության քամին Հայաստանում է


Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան


Աշարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնն ուրախ է մասնակցել նոր Հայաստանում իրականացվող փոփոխություններին. կարծում է, որ Հայաստանում փոփոխության քամի է սկսվել, որը շատ-շատ դրական է: Երաժիշտը հավատում է, որ նախագահը եւ վարչապետը Հայաստանում կարող են շատ բան փոխել, ասում է նաեւ՝ փոփոխություններն արդեն իսկ իրականացվել են դեպի լավը: Հավատացնում է, որ փոփոխություններն անպայման իրականանալու են, պարզապես պետք է համբերատար լինել եւ սպասել:

 

Էլթոն Ջոնը Հայաստան է եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Երաժիշտը մասնակցում է «Երեւան իմ սեր» կենտրոնի՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը:

 

Մեդիամաքսի հարցին՝ ինչով է պայմանավորված Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ տարիների պատմություն ունեցող իր հետաքրքրությունը, երաժշիտը պատասխանել է.

 

«Անգլիայում եւ Միացիալ Նահանգներում մենք շատ հայ ընկերներ ունենք, որոնք միշտ պատմում էին Հայաստանի մասին եւ նշում, թե ինչպես է այն վերածվում մի նոր երկրի՝ անկախացած լինելով միայն վերջին 25 տարիներին: Մենք միշտ ուզում էինք Հայաստան այցելել եւ հիմա եկել ենք, որ տեսնենք այն առաջընթացը, որն ապրում է այս նոր երկրիրը: Ես շատ եմ ճամփորդում աշխարհով, սակայն ինձ թվում է, որ Հայաստանը նոր երկիր է, նոր էներգիա ենք նկատում այստեղ, թարմություն է զգացվում: Շատ բան կա անելու երկրում, սակայն Հայաստանն ընդամենը 25 տարեկան է»:

 

Երաժիշտը նաեւ պատմեց Հայաստան գալու պատճառների մասին: «Ուրախ ենք, որ Հայաստան ենք եկել եւ մասնակցում ենք երկրում կատարվող փոփոխություններին: Միշտ էլ հաճելի է աջակցել նման փոփոխություններին եւ նաեւ փոխել մարդկանց մտածելակերպը: Երկար ժամանակ է պահանջվում փոփոխություններ անելու համար, բայց մենք կարծում ենք, որ կարող ենք արագացնել գործընթացը եւ ուզում ենք մեր աջակցությունը ցուցաբերել: Պետք է պարզապես համբերատար լինել եւ ճիշտ գործել։ Վստահ եմ, որ նախագահի եւ վարչապետի հետ կարող ենք Հայաստանում շատ բան փոխել դեպի լավը, եւ արդեն դեպի լավը փոփվել է: Մենք շատ ուրախ ենք դրա մի մասը կազմել, միշտ հաճելի է լինել փոփոխությունների ցունամիում»,- ասաց աշխարհահռչակ երաժիշտը:

 

Էլթոն Ջոնը նաեւ տեղեկացրեց, որ կաջակցեն ԼԳԲՏ համայնքին եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց. սա նույնպես Հայաստան գալու պատճառներից մեկն է:

 

«Մենք եկել ենք Հայաստան, որ կապեր հաստատենք նրանց հետ եւ վերադառնալով Անգլիա, փորձենք օգնել նրանց»,- ասել է Էլթոն Ջոնը:

 

«Երեւան իմ սեր» ծրագիրն աջակցում է լսողության խնդիրներ ունեցող երեխաներին եւ ծերերին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ իր նախաձեռնած «Երեւան իմ սեր» ծրագրի շրջանականերում հին շենքերը վերանորոգվում են ու տրամադրվում հիմնականում երեխաների համար իրականացվող բարեգործական ծրագրերին: Արմեն Սարգսյանի խոսքով՝  «Երեւան իմ սեր» կենտրոնի երկու հարկերը տրամադրվել են Save the Children կազմակերպությանը, որը զբաղվում է անդամալույծ կամ դժվարություններ ունեցող երեխաների աջակցությամբ:

 

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին