Հին ու նոր Երեւանը կամրջող «Կամարը» - Mediamax.am

3928 դիտում

Հին ու նոր Երեւանը կամրջող «Կամարը»


Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն


Հայաստանում առաջին «կանաչ» բիզնես կենտրոնն արդեն գրեթե ամբողջությամբ զբաղված է, ազատ է տարածքի միայն մոտ 15 %-ը: «Կամար» բիզնես կենտրոնը A դասի առաջին էկո կենտրոնն է Հայաստանում, որն արժանացել է BREEAM հավաստագրի: «Կամարն» իր էկոարդյունավետությամբ գերազանցում է Հայաստանի գրեթե բոլոր շինություններին: 

 

«Կամար» բիզնես կենտրոնը, սիմվոլիկ կամուրջի վերածվելով, միավորել է Թիֆլիսի առեւտրային բանկի Էրիվանի մասնաճյուղի եւ Գյուղատնտեսական բանկի նախկին շենքերը: Երեւանի Շահումյանի հրապարակն ավելի քան մեկ դար շարունակում է լինել քաղաքի ֆինանսական եւ գործարար կենտրոն. հրապարակի շենքերը մինչեւ օրս կատարում են նույն կամ շատ նման գործառույթ, որի վերջնական համալրումը տրվեց «Կամար» բիզնես կենտրոնի կառուցմամբ: 

 

 

Կենտրոնի ճարտարապետներն են Ռուբեն եւ Միքայել Հասրաթյանները: 

 

Այս տարի կյանքից հեռացած Ռուբեն Հասրաթյանը նաեւ շենքի՝ կենաց ծառը խորհրդանշող յուրօրինակ մետաղյա քանդակի հեղինակն է, որը կյանքի է կոչել քանդակագործ Դավիթ Երեւանցին: 

 

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

 

Շենքը նախագծվել է 2014-ին: Հնի ու նորի ներդաշնակություն ստեղծելու համար՝ նորարարական գերժամանակակից լուծումները միավորել են հին երեւանյան անկյունը պահպանելու գաղափարի հետ: 

 

«Փորձել ենք պահպանել այն, ինչ-որ հնարավոր է կանգուն թողնել՝ ի տարբերություն մյուս երեւանյան շենքերի: Մասնավորապես, մեր կենտրոնի հարեւանությամբ գտնվող Սեւան հյուրանոցից անգամ մի քար չի մնացել»,- ասում է «Կամար» բիզնես կենտրոնի տնօրեն Արտաշես Ղազախեցյանը: 

 

 

Պատմությունը սերունդներին ներկայացնելու նպատակով կենտրոնի առաջին հարկում ստեղծվել է լուսանկարների թանգարանային անկյուն, որտեղ ներկայացված են Երեւանի եւ Թբիլիսիի արխիվային նյութեր: Լուսանկարներին կցված են տեղեկություններ Էրիվանի գործնական կենտրոնի ֆինանսական կյանքի մասին: 

 

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

 

«Կամարի» աշխատակիցները շենքի պատմությունը ներկայացնելիս առանձնահատուկ շեշտում են կարեւոր բացահայտումը. արխիվային նյութերի ուսումնասիրությունների ժամանակ պարզել են, որ «Սեւ» շենքի իրական ճարտարապետը ոչ թե Բորիս Մեհրաբյանն է եղել, այլ Միքայել Օհանջանյանը:

 

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

 

Շենքը բաղկացած է 9 հարկից, իսկ ստորգետնյա երկու հարկերում կայանատեղին է՝ 100 մեքենայի համար: Շինության 6 հարկը վարձակալված է «Ամերիաբանկի» կողմից, իսկ մնացած տարածքն արդեն զբաղեցրել են Հայաստանում գործող տարբեր ընկերություններ: Կենտրոն է տեղափոխվելու նաեւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: 

 

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

 

Ընդհանուր առմամբ, նախագիծն արժեցել է մոտ 25 մլն դոլար: 

 

Ի դեպ, շրջակա միջավայրին չվնասելու եւ «կանաչ» շենքերի կանոնները պահպանելու համար՝ կենտրոնի կառուցման ընթացքում օգտագործվել են միջավայրի համար բացառապես անվտանգ նյութեր, իսկ շենքում օգտագործվող էներգախնայող համակարգերը թույլ են տալիս նվազեցնել կոմունալ ծախսերը մինչեւ 35 %: 

 

Լուսանկարը` «Կամար» բիզնես կենտրոն

 

«Կանաչի» իրական տրամադրություն հաղորդելու նպատակով՝ շենքում ստեղծել են 20 մ բարձրության «կանաչ պատ», որի մեկ քմ-ի վրա տեղադրված է 32 բույս, իսկ պատի անհրաժեշտ խոնավությունն ապահովելու համար յուրաքանչյուր քարի տակ կառուցված է փոքրիկ ջրվեժ: 

 

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ «Կամար» բիզնես կենտրոն

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին