Լեգենդար «Երեւան» կոնյակը վերածնվելու է սեպտեմբերին - Mediamax.am

5022 դիտում

Լեգենդար «Երեւան» կոնյակը վերածնվելու է սեպտեմբերին


Լուսանկարը` YBC


Երեւան: Մեդիամաքս: Ս.թ. սեպտեմբերին, Երեւանի 2800-ամյակին ընդառաջ, Երեւանի կոնյակի գործարանը վերաթողարկելու է լեգենդար «Երեւան» կոնյակը, որը կհամալրի ԱՐԱՐԱՏ կոնյակների հազվագյուտ հավաքածուն:

1947 թվականին ստեղծված «Երեւան» կոնյակը Երեւանի կոնյակի գործարանի անգերազանցելի վարպետ Մարգար Սեդրակյանի գլուխգործոցներից մեկն է: Հենց այս գործով վարպետը կոտրեց բոլոր կարծրատիպերն այն մասին, որ կոնյակի թնդությունը չի կարող գերազանցել 50%-ը: 

 

«Երեւան» կոնյակը հատուկ դեր է խաղացել Հյուսիսային բեւեռ կատարած սովետական էքսպեդիցիաների ժամանակ: Մարգար Սեդրակյանի մտահաղացմամբ այն պետք է հայկական արեւով ջերմացներ բեւեռագնացներին սաստիկ ցրտի պայմաններում:

 

Հունիսի 16-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը Երեւանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը պատմել է «Երեւան» կոնյակի վերստեղծման մասին: Նա ասել է, որ աշխատանքը տեւել է ավելի քան կես տարի, չափազանց հետաքրքիր ու խորհրդավոր է եղել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին