«Կիբեռնետիկայի մուսան» հրավիրում է միանալ իրեն հունիսի 22-ին - Mediamax.am

2554 դիտում

«Կիբեռնետիկայի մուսան» հրավիրում է միանալ իրեն հունիսի 22-ին


«Կիբեռնետիկայի մուսան»
«Կիբեռնետիկայի մուսան»

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 22-ին, ժամը 19.00-ին Երվանդ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» քանդակի մոտ կայանալու է համերգ-միջոցառում:

Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ այն Kochar Sculptures Fest շարքի հերթական միջոցառումն է, «երբ մենք քոչարյան քանդակների մոտ, յուրաքանչյուրին համապատասխան հետաքրքիր ծրագրով փորձում ենք մեկ անգամ եւս հանրությանը իրազեկել այս կամ այն քանդակի ստեղծման պատմության, թաքնված սիմվոլ-գաղտնիքների մասին»:

 

Երեւանի «անհայտ» արձանները

 

Միջոցառումը կազմակերպելու հարցում թանգարանի հետ համագործակցել է «Արվեստի զարգացման աջակցում» ՀԿ-ն: 

 

Ծրագրում նախատեսված է համերգ՝ MHHOG ռոք-խմբի մասնակցությամբ, «Քոչարի Կիբերնետիկայի մուսան» տեսաֆիլմի ցուցադրություն՝ հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով, Կիբերնետիկայի մուսայով ձեւավորված «Ոսկեւազ» գինիների նոր տեսականու համտես, քոչարյան ստեղծագործությունների մոտիվներով նոր հուշանվերների ցուցահանդես:

 

«Կիբեռնետիկայի մուսան» տեղադրված է Երեւանի Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի բակում (Հ. Հակոբյան, 3):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին