Պատմության եւ մշակույթի հուշարձանների ցուցակները կհամալրվեն - Mediamax.am

2740 դիտում

Պատմության եւ մշակույթի հուշարձանների ցուցակները կհամալրվեն


Լուսանկարը` Ռուբեն Արեւշատյանի արխիվից


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնում է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրում:

«Համալրումը կկատարվի փուլային տարբերակով եւ պարբերաբար: Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ճարտարապետության բազմաթիվ կառույցներ բարձր են գնահատվում հայ եւ միջազգային մասնագետների կողմից, տպագրվում են հեղինակավոր ամսագրերում ու գրքերում, սիրված են մեր քաղաքացիների եւ հյուրերի կողմից, բայց քչերն են ներառված հուշարձանների պետական ցուցակում:

 

Բարձր գնահատելով հասարակության մասնակցության դերը՝  խնդրում ենք հայտնել Ձեր առաջարկությունները Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության այն քաղաքաշինական եւ ճարտարապետական կառույցների, մոնումենտալ արվեստի նմուշների ու կոթողների վերաբերյալ, որոնք ձեր կարծիքով արժանի են ընդգրկվել ցուցակներում», - ասված է մշակույթի նախարարության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին