Ավետիք Էլոյան. Քաղաքաշինական նորմերն այլեւս չեն խախտվելու - Mediamax.am

5610 դիտում

Ավետիք Էլոյան. Քաղաքաշինական նորմերն այլեւս չեն խախտվելու


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Քաղաքաշինության պետական կոմիտեն նախագահ Ավետիք Էլոյանն ասել է, որ իր ղեկավարած ոլորտում վերականգնվել է օրենքի գերակայությունը։

«Ոչ մի գործարք այլեւս չի հակասելու քաղաքաշինական նորմերին, օրենսդրությանը կամ գործող ընթացակարգերին», - գրել է Ավետիք Էլոյանն իր ֆեյսբուքյան էջում:

 

«Քաղաքաշինությունն այն ոլորտն է, որտեղ ամեն ինչ երեւում է անզեն աչքով։ Բնական է, որ երկար տարիներ հասարակության տարբեր շերտերի կողմից այս ոլորտը քննարկման առարկա է եղել։ Մոտ երեք տասնյակների ընթացքում աշխատանք է տարվել հատկապես ոլորտի կարգավորման խնդիրների իմաստով։ Սակայն գործնականում միշտ չէ, որ հանրության արձագանքը հասել է հասցեատիրոջը եւ քաղաքաշինական ճիշտ լուծումներ են գտնվել։ Այս առումով մեծ գործ ունենք անելու։ Պետք է լրջորեն ուսումնասիրել ոլորտի բացերը, գնահատել Կոմիտեի թիմի կազմը եւ պլանավորել ծրագրային քայլերը», - ասել է Քաղաքաշինության պետական կոմիտեն նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին