ՀՀ նախագահը Լոնդոնում քննարկել է «Ապագայի թանգարան»-ի հիմնումը - Mediamax.am

2458 դիտում

ՀՀ նախագահը Լոնդոնում քննարկել է «Ապագայի թանգարան»-ի հիմնումը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի խառայություն


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լոնդոնի Գիտության թանգարանի տնօրեն Իան Բլետչֆորդի հետ քննարկվել է Հայաստանում «Ապագայի թանգարան» հիմնելու համատեղ նախաձեռնությունը:

«Նրանք նշել են, որ Լոնդոնի Գիտության թանգարանի հետ ռազմավարական գործընկերության հիմնումը եւ դրա միջոցով «Ապագայի թանգարան» ծրագրում այլ միջազգային խոշոր գործընկերների հետագա ներգրավումն օգտակար ու շահեկան կլինի, հնարավորություն կստեղծի կապեր հաստատել համաշխարհային առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ», - հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

 

Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարար Ալան Դանքընի անունից ՀՀ նախագահի պատվին տրվել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, անդրադարձել է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

 

Այցի շրջանակում ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Լոնդոնի դիվանագիտական կորպուսում թագուհու ներկայացուցչի հետ, ով միապետի անունից հրաժեշտի ջերմ խոսքեր է փոխանցել Միացյալ Թագավորությունում երկար տարիներ պաշտոնավարած ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին:

 

Հունիսի 21-ին Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ, հյուրընկալվել է թագավորական ընտանիքի անունից Բուքինգհեմյան պալատում կազմակերպված ընթրիքին:

 

Այցի շրջանակում տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի հրաժեշտի արարողությանը նվիրված ընդունելություն, որին ներկա են գտնվել Լոնդոնում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին