Անդրանիկ. «Իմ զինվորն անզեն ու անձայն վկա չի դառնա» - Mediamax.am

exclusive
2233 դիտում

Անդրանիկ. «Իմ զինվորն անզեն ու անձայն վկա չի դառնա»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսի «Հանրապետություն» հատուկ նախագծի նոր գլուխը պատմում է, որ Ղարաքիլիսայի ճակատամարտից եւ Բաթումի հաշտության պայմանագրի ստորագրումից հետո Անդրանիկի եւ Հայաստանի իշխանությունների հարաբերությունները վերջնականապես խզվում են. զորավարը հրաժարվում է ճանաչել այդ պայմանագիրը։

 

«Հուլիսի 13-ին Ապրակունիսի վանքում տեղի է ունենում խորհրդակցություն, որին մասնակցում էին նաեւ Նախիջեւանի Ազգային խորհրդի ներկայացուցիչները։ Հաջորդ օրը՝ հուլիսի 14-ին, Անդրանիկը հատուկ հայտարարություն է տարածում.

 

1. Այս թվականեն սկսյալ Անդրանիկ եւ իր զորամասը մաս կկազմեն Ռուսական Կենտրոնական կառավարության (Սովետական իշխանության) եւ կենթարկվին անոր։

 

2. Համաձայն Բրեստ-Լիտովսկի դաշնագրին՝ Նախիջեւանի շրջանը կհայտարարվի Ռուսաստանի անբաժան մաս։ 

 

3. Զինաթափում շրջանի ազգաբնակության՝ առանց ազգի խտրության։

 

4. Շրջանին մեջ կհայտարարվի զինվորական դրություն, եւ ամբողջ իշխանությունը կպատկանի զորավար Անդրանիկին՝ մինչեւ Ռուսական կենտրոնական կառավարության հետ կապվիլը», - ասված է նախագծի նոր գլխում:

 

«Հանրապետությունը» նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920) հարյուրամյակին: Նախագիծը ներկայացնում է պատմական իրադարձությունների ժամանակագրությունը, ժամանակակիցների հուշերը, մամուլի հրապարակումները: Նախագիծը քաղաքական կամ քարոզչական նպատակներ չի հետապնդում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին