Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Գարո Արմենի հետ - Mediamax.am

3325 դիտում

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Գարո Արմենի հետ


Արարատ Միրզոյանը
Արարատ Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Գարո Արմենի հետ։

«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են  հեղափոխությունից հետո ստեղծված համագործակցության նոր հնարավորություններին։ 

 

 

Արարատ Միրզոյանն ու Գարո Արմենը քննարկել են նաեւ հիմնադրամի ջանքերով Լոռիում վերջերս կառուցված ՍՄԱՐԹ կենտրոնի գործունեությունը` ընդգծելով, որ այն մեծապես նպաստում է գյուղական շրջանների հայ երեխաների ներուժի բացահայտմանն ու նրանց ինքնադրսեւորմանը։ 

 

Կարեւորվել է նոր նմանատիպ կենտրոնների հիմնադրումը Հայաստանի այլ մարզերում», - ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին