Հուլիսի 22-ին կանցկացվի Ձմերուկի փառատոնը - Mediamax.am

3462 դիտում

Հուլիսի 22-ին կանցկացվի Ձմերուկի փառատոնը


Լուսանկարը` Photolure (արխիվային լուսանկար)

Լուսանկարը` Photolure (արխիվային լուսանկար)

Լուսանկարը` Photolure (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: «Երեւանյան ամառ 2018» ծրագրի շրջանակում հուլիսի 22-ին՝ ժամը 18:00-ին, Կարապի լճի հարակից տարածքում կմեկնարկի Ձմերուկի 6-րդ փառատոնը:

Երեւանի քաղաքապետարանում նշել են, որ փառատոնի մեկնարկը կտրվի շքերթ-դիմակահանդեսով, որը կանցկացվի ժամը 18:00-19:00-ը Կարապի լիճ - Հյուսիսային պողոտա - Կարապի լիճ հետագծով: 

 

Ժամը 19:00-ին տեղի կունենա փառատոնի բացման արարողությունը, որին կհաջորդեն մրցույթներ, հյուրասիրություն, երաժշտական ծրագիր, խաղեր եւ այլն:

 

Մրցույթների հաղթողները կարժանանան մրցանակների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին