«Լիդիան»-ը կրկին դիմել է պատկան մարմիններին - Mediamax.am

2051 դիտում

«Լիդիան»-ը կրկին դիմել է պատկան մարմիններին


Լուսանկարը` Lydian Armenia


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Արմենիա» ընկերությունը երրորդ նամակն է հղել համապատասխան իրավասու մարմիններին՝ տեղեկացնելով, որ փակ ճանապարհների պատճառով Ամուլսարի տարածքում հնարավոր չէ իրականացնել բնապահպանական կառավարումը, օրինակ՝ մակերեւութային ջրերի հոսքերի վերահսկումը եւ իրականացնել բնապահպանական մշտադիտարկումներ:

Ընկերությունը հունիսի 22-ից մինչ օրս չի կարողանում վերահսկել նաեւ փոշու նստվածքների կուտակումը, օդի որակի պասիվ մոնիտորինգը եւ այլն:

 

«Նախորդ երկու նամակներում մասնավորապես նշված է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության անձնակազմը եւ առհասարակ ընկերությունն այս պահին չի կարող պատասխանատվություն կրել Ամուլսարի տարածքի համար, քանի դեռ ճանապարհները փակ են, եւ ընկերությունը չի կարողանում իրականացնել իր պարտականությունները: Բնապահպանական իրավիճակը հանքավայրի տարածքում դուրս է վերահսկողությունց, ինչը անընդունելի է՝ մասնավորապես հորդառատ անձրեւները կարող են հանգեցնել բնապահպանական չափանիշների շեղումերի:

 

Ընկերությունը խնդրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել Ամուլսարի տարածք իր աշխատակիցների անարգել մուտքը ապահովելու ուղղությամբ, այլապես կարող են լինել բնապահպանական հետեւանքներ»,- ասված է  հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին