Կհետազոտվի Հայաստանում պապիլոմա վիրուսի տարածվածությունը - Mediamax.am

2532 դիտում

Կհետազոտվի Հայաստանում պապիլոմա վիրուսի տարածվածությունը


Լուսանկարը` ՀՀ առողջապահության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ առողջապահության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարող FIDEC Armenia հիմնադրամը՝ Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության հետ համատեղ, այս աշնանից Հայաստանում մարդու պապիլոմա վիրուսի տարածվածության հետազոտություններ կանցկացնի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ծրագրի իրականացումը կազմակերպելու նպատակով կնքվել է երկկողմ հուշագիր, որը ստորագրել են նախարար Արսեն Թորոսյանը եւ FIDEC կորպորացիայի հիմնադիր նախագահ Դանիել Ստամբուլյանը՝ Արգենտինայից:

 

 

Հետազոտությունը կհամակարգի առողջապահության նախարարությունը: 

 

Հետազոտվող նմուշները կհավաքագրվեն, կպահեստավորվեն եւ կտեղափոխվեն Լիոն, որտեղ եւ կստացվեն հետազոտությունների վերջնական արդյունքները: 

 

Դրանք մարդու պապիլոմա վիրուսի հարուցած խնդիրներով ընդհանուր հիվանդացության վիճակը շտկելու հիմք կհանդիսանան:

 

Ուսումնասիրությունը կիրականացվի երկու փուլով՝ ամբողջ հանրապետությունում: 

 

Հիմնադրամը նաեւ հանրային իրազեկման աշխատանքներ կիրականացնի՝ տեղեկացնելով մարդու պապիլոմա վիրուսի հետեւանքների, դրա վաղաժամ հայտնաբերմամբ լրջագույն խնդիրները կանխարգելելու հնարավորության մասին:

 

Գարդասիլ` միֆերն ու իրականությունը

 

Հայաստանում արդեն գրանցված քաղցկեղի դեպքերի արդյունքները եւս Լիոնի լաբորատորիայում կդառնան հետազոտման առարկա՝ պարզելու՝ արդյոք դրանց հիմքում եղել է ՄՊՎ վիրուսը, եւ որքանով էր հնարավոր կանխարգելել դրանք:

 

Նախատեսվում է հոկտեմբերին Հայաստանում պատվաստումների ընթացակարգի եւ արդյունքների շուրջ գիտական քննարկում կազմակերպել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին