Ճարտարապետության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի - Mediamax.am

2224 դիտում

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի


Ռուբեն Արեւշատյանը
Ռուբեն Արեւշատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվեն արվեստի քննադատ Ռուբեն Արեւշատյանը:

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է թանգարան-ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը՝ նա կշարունակի աշխատել որպես  թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2014 թվականին Ռուբեն Արեւշատյանը հայկական տաղավարի համադրողն էր Վենետիկի միջազգային ճարտարապետական բիենալեում:

 

2013 թվականին Ռուբեն Արեւշատյանը համադրել էր Ստամբուլում բացված «Արդիություններ առանց սահմանների» (Tresspassing Modernities) ցուցահանդեսը, որի ընթացքում, մասնավորապես, ներկայացվել էին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը, «Հրազդան» մարզադաշտը, Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, Երիտասարդական պալատը, Կամերային երաժշտության տունը, Կասկադը: 

 

2012 թվականին Վիեննայի 19-րդ Ճարտարապետական Կոնգրեսում Ռուբեն Արեւշատյանը ներկայացրել էր Հայաստանի վերաբերյալ ուսումնասիրությունները, որոնք տեղ էին գտել Վիեննայի Ճարտարապետական կենտրոնում բացված «Խորհրդային մոդեռնիզմ 1955-1991 թթ. Անհայտ պատմություններ» ցուցահանդեսում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին