Սարյանի պուրակի «սմարթ» դաշնամուրը կակտիվացնի մշակութային կյանքը - Mediamax.am

4173 դիտում

Սարյանի պուրակի «սմարթ» դաշնամուրը կակտիվացնի մշակութային կյանքը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահե Հակոբյանը
Վահե Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոնա Ասատրյանը
Սոնա Ասատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Մակունցը եւ Տիգրան Մանսուրյանը
Լիլիթ Մակունցը եւ Տիգրան Մանսուրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Այսուհետ Մարտիրոս Սարյանի պուրակում կարելի է ոչ միան զբոսնել, դիտել նկարիչների գործերը, այլեւ՝ դաշնամուր նվագել։ ՀՀ մշակույթի նախարարությունը եւ «Փուշ» նախագիծը սեպտեմբերի 19-ին պուրակում տեղադրել են դաշնամուր, որից կարող են օգտվել բոլորը։

«Երեւանում կան դաշնամուրներ, որոնց վրա գրված է՝ ձեռք չտալ։ Մեր դաշնամուրը բաց է բոլորի համար։ Մարդիկ միշտ կարող են գալ այստեղ ու նվագել։ Այսպիսով փորձում ենք հանրությանն ավելի ներգրավել քաղաքի մշակութային անցուդարձի մեջ»,- ասել «Փուշ» նախագծի մենեջեր Սոնա Ասատրյանը։

 

Ձմռանը, հավանաբար, դաշնամուրը կտեղափոխվի այգուց, սակայն այն պատված է հատուկ նյութերով, որպեսզի եղանակի փոփոխությունից չվնասվի: Գործիքի ներսում ջրահեռացման համակարգ է տեղադրված, այն նաեւ տեսահսկվելու է։ Նախաձեռնության հեղինակները դաշնամուրը «սմարթ» են դարձրել, տեղադրել են Wi-Fi ու հեռախոսները լիցքավորելու սարքեր։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երաժշտական գործիքը դարձել է նկարիչ Վահե Հակոբյանի «Կարմիր» շարքի գործերից մեկը։ Երիտասարդ արվեստագետին առաջարկել են նկարել գործիքի վրա։ Վահեն էլ որոշել է 4 կտավից բաղկացած իր շարքն ամփոփել դաշնամուրի վրա նկարելով։

 

Պուրակում տեղադրված դաշնամուրին առաջինը մոտեցել է Տիգրան Մանսուրյանը։ Կատարել է մի հատված՝ «Կտոր մը երկինք» ֆիլմի հայտնի երաժշտությունից։

 

«Երիտասարդներ, երեխաներ են գալի երեկոյան նստում այգում։ Պատկերացրեք որեւէ երիտասարդ իր ընկերուհու համար մեղեդի նվագի։ Ի՜նչ հրաշք է»,- նկատել է կոմպոզիտորը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Փուշ»-ը «Այբ» դպրոցի շրջանավարտների նորաստեղծ նախագիծն է։ Որոշել են եւս 7 դաշնամուր տեղադրել քաղաքի տարբեր հատվածներում ու դրանք դարձնել մշակութային միջոցառումների անցկացման վայր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին