Ավտոմատացված խաղային ապարատները կհանվեն, ասել է վարչապետը - Mediamax.am

2353 դիտում

Ավտոմատացված խաղային ապարատները կհանվեն, ասել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ «հնարավորինս արագ ժամկետներում գազալցակայաններում եւ այլ վայրերում տեղադրված ավտոմատացված խաղային ապարատները պետք է դուրս բերվեն»։

«Երբ նայում ենք մեր տնտեսական աճի ցուցանիշներին, պարզվում է՝ այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա աբսուրդ է։ Սա շատ լուրջ խնդիր է։ Ի վերջո, արդյունքում տուժում են մարդիկ, ընտանիքներ, ճակատագրեր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ «բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը եւս պետք է տրամաբանական ձեւերով հնարավորինս սահմանափակվի»։

 

«Պետք է բացառել նաեւ այն իրավիճակը, երբ երկրի տնտեսական ակտիվության շատ լավ ցուցանիշը պայմանավորված է լինում Ֆուտբոլի առաջնությամբ»,- հավելել է նա։

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ոլորտի կարգավորման համար պետք է անել «արագ, վճռական եւ լավ մտածված քայլեր»։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին