Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի - Mediamax.am

2624 դիտում

Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանության է արժանացրել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղեկացրել է, որ օրենքի համաձայն՝ հին նմուշի անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու են մինչեւ 2019թ․ հունվարի 1-ը, ինչը ենթադրում է, որ դրանից հետո ՀՀ քաղաքացիներին պետք է տրամադրվեին բացառապես կենսաչափական անձնագրեր: 

 

Ներկայացված օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կտա մինչեւ կենսաչափական անձնագրերի համակարգի նոր մատակարար ընկերության կողմից լիարժեք շահագործում իրականացնելն ապահովել քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը:

 

2017թ. հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին