«Եվրոպական ժառանգության օրերը» կանցկացվեն սեպտեմբերի 22-23-ին - Mediamax.am

5816 դիտում

«Եվրոպական ժառանգության օրերը» կանցկացվեն սեպտեմբերի 22-23-ին


Լուսանկարը` https://upload.wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 22-23-ը Հայաստանում կանցկացվեն «Եվրոպական ժառանգության օրերը»:

Միջոցառումների պաշտոնական մեկնարկը կտրվի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ 

 

Միջոցառումները կանցկացվեն «Կիսվելու արվեստը» խորագրով։ 

 

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 եվրոպական երկրներում: 

 

2018թ. հռչակվել է որպես «Մշակութային ժառանգության եվրոպական տարի»։

 

Եվրոպական ժառանգության օրերին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա նոր էլեկտրոնային ցուցահանդեսով՝ «Հայկական ժառանգությունը Եվրոպայում. կիսվելու արվեստը» խորագրի ներքո:  

 

Արգելոց-թանգարանը՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ, նաեւ գիտաճանաչողական շրջայց կիրականացնի ուրարտական «Կարմիր բլուր» կամ «Թեյշեբաինի» հնավայր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին