«Զանգակ»-ն ամփոփել է «Ամառային ընթերցանության» արդյունքները - Mediamax.am

4308 դիտում

«Զանգակ»-ն ամփոփել է «Ամառային ընթերցանության» արդյունքները


Լուսանկարը` Մեդիամաքս

Էմին Մկրտչյանը
Էմին Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շահանեն
Շահանեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրենը
Սուրենը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Զանգակ» գրատունը սեպտեմբերի 20-ին պարգեւատրել է «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի ակտիվ ու լավագույն մասնակիցներին։

 

Ամառային արձակուրդները հետաքրքիր անցկացնելու, ընթերցանությունը խրախուսելու եւ այլ հաճելի զբաղմունքներով զուգորդելու նպատակով՝ արդեն 5 տարի «Զանգակ» հրատարակչությունն իրականացնում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հունիսի 1-ից օգոստոսի 31-ը Երեւանի, մարզերի եւ Ստեփանակերտի 29 գրախանութներում տեղադրվում են գրատնակներ։ Պատանի ընթերցողները գնում են մի գիրք եւ կարդալուց հետո այն փոխանակում գրատնակի այլ գրքերի հետ՝ հնարավորություն ստանալով ընթերցել ավելի քան 30 գիրք։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Մանկական գրականության շուկայում կա խնդիր. ծնողները եւ ուսուցիչները երեխաներին առաջարկում են միայն այն գրքերը, որոնց ծանոթ են։ Իսկ մենք ունենք նոր հրատարակություններ, ժամանակակից հեղինակների ոչ պակաս արժեքավոր գրքեր։ Այս գրքերն ընդգրկում ենք «Ամառային ընթերցանություն» ծրագրում, եւ ծնողները, տեսնելով, որ երեխաները հաճույքով ընթերցում են նոր հեղինակներին, սկսում են նաեւ նրանց գրքերը շրջանառել»,- ասել է «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը։

 

Էմին Մկրտչյանը Էմին Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մինչ կսկսվի պարգեւատրման արարողությունը, Սուրենը կարդում է Ռաքել Պալացիոյի «Հրաշքը» վեպը. բակի ընկերուհին է խորհուրդ տվել։ Այս ամառ գրատնակից 15 գիրք է վերցրել, շատ տպավորել է Մկրտիչ Արմենի «Գույնզգույն թագավորությունը» վիպակը։ Այս եւ կարդացած մյուս գրքերի մասին Սուրենը գրել է կարծիքների անկյունում։ Ծրագրի մասնակիցների կարծիքներն ամփոփելով՝ «Զանգակ»-ում ցանկանում են հասկանալ՝ ինչ գրքեր են նախընտրում պատանի ընթերցողները։ 

 

Սուրենը Սուրենը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Նախաձեռնության հեղինակներն այս տարի ընտրել են 26 լավագույն եւ 37 ակտիվ ընթերցողների։ 6-րդ դասարանցի Շահանեն լավագույններից է։

 

«Գոհ եմ, որ գտել եմ այս ծրագիրն ու մասնակցում եմ, որովհետեւ իմացա հազարավոր գրքերի մասին։ Կան գրքեր, որ արդեն կարդացել եմ, եւ կան գրքեր, որ դեռ պիտի կարդամ։ Իմ ամենասիրելի գիրքը Քրիստինե Նյոստլինգերի «Կոնրադ»-ն է։ Այն պատմում է մի տղայի մասին, որը նոր է իմանում, որ աշխարհում կան տարբեր, նորանոր բաներ»։

 

Շահանեն Շահանեն

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Լավագույն ընթերցողներին «Զանգակ»-ը պարգեւատրել է՝ գրատնակներն ուղարկելով նրանց դպրոցներ։ 6 ամիս այս դպրոցների աշակերտները հնարավորություն ունեն ընթերցելու 34 հետաքրքիր գրքեր։

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին