Կցուցադրվեն Ռաֆայել Իսրայելյանի չիրականացված նախագծերը - Mediamax.am

1994 դիտում

Կցուցադրվեն Ռաֆայել Իսրայելյանի չիրականացված նախագծերը


Լուսանկարը` ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտե


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 25-ին Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում առաջին անգամ կցուցադրվեն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի չիրականացված նախագծերն ու հայտնի գործերի էսքիզները։

ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեն տեղեկացնում է, որ ցուցանմուշների շարքում են կառուցված շինությունների ճարտարապետական փոքր ձեւերը, եկեղեցական կառույցների եւ հուշարձանների էսքիզներն ու նախնական տարբերակները։

 

«Իսրայելյան՝ ծանոթ եւ անծանոթ» ցուցահանդեսը նվիրված է ճարտարապետի 110-ամյակին:

 

Ցուցադրվող բոլոր նմուշները տրամադրել է Իսրայելյանի ընտանիքը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին