Միլսի նվերը Փաշինյանին - Mediamax.am

exclusive
7236 դիտում

Միլսի նվերը Փաշինյանին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Կառավարության մամուլի ծառայության տրամադրած լուսանկարներում երեւում է, որ Ռիչարդ Միլսը Նիկոլ Փաշինյանին գիրք է նվիրել:

 

Գիրքը ԱՄՆ «Հիմնադիր հայրերից» մեկի եւ ԱՄՆ երկրորդ նախագահ (1797-1801թթ.) Ջոն Ադամսի կենսագրությունն է: Այն 2001 թվականին գրել է ամերիկացի հայտնի պատմաբան Դէվիդ ՄքՔալողը: 2002 թվականին գիրքն արժանացել է Պուլիտցերյան մրցանակի, իսկ HBO հեռուստաալիքը գրքի հիման վրա սերիալ է նկարահանել:

 

Դէվիդ ՄքՔալողը վեց տարի ուսումնասիրել է Ջոն Ադամսի, մասնավորապես, կարդացել է նրա կարդացած գրքերը եւ ապրել է նույն վայրերում, ինչ ԱՄՆ երկրորդ նախագահը:

 

The New York Review of Books պարբերականը նշել է, որ «սա Ջոն Ադամսի երբեւէ գրված լավագույն կենսագրությունն է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին