Կցուցադրվեն Գրիգոր Ջոլոլյանի փարիզյան լուսանկարները - Mediamax.am

2108 դիտում

Կցուցադրվեն Գրիգոր Ջոլոլյանի փարիզյան լուսանկարները


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 10-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ջոլոլյանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարների ցուցահանդեսը:

Լուսանկարները ներկայացնում են 1930-1940-ականների փարիզյան իրականությունը, ֆրանսահայ համայնքի, Փարիզի ազատագրման եզակի դրվագները:  

 

 

Գրիգոր Ջոլոլյանն այն հայորդիներից էր, որոնք վերապրելով Հայոց ցեղասպանությունը, վերջնականորեն հանգրվանեցին Ֆրանսիայում եւ իրենց ձեռագիրը թողեցին Ֆրանսիայի պատմության մեջ: Երբեմնի հաջողակ մարզիկը դարձավ լուսանկարիչ՝ շարունակելով մարզական լուսանկարչության ավանդույթները:

 

Ցուցադրության մեջ ներկայացվելու են նաեւ Շառլ Ազնավուրի եզակի լուսանկարները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին