ԱՄՆ դեսպանը կոչ է արել արագ լուծում տալ Ամուլսարի խնդրին - Mediamax.am

2554 դիտում

ԱՄՆ դեսպանը կոչ է արել արագ լուծում տալ Ամուլսարի խնդրին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է սեղմ ժամկետներում հանգուցալուծի Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակը:

Հոկտեմբերի 9-ին Ռիչարդ Միլսը, որն ավարտում է իր առաքելություն է Հայաստանում, հանդես է եկել զեկույցով, որի ընթացքում խոսել է նաեւ Ամուլսարի ծրագրի ապագայի մասին:

 

«Մտահոգություններ ունեմ Ամուլսարի ծրագրի հետ կապված: Սա եզակի արեւմտյան ներդրում է Հայաստանում՝ շուրջ կես միլիարդ դոլարի ներդրում, որը էական տնտեսական օգուտներ է բերում համայնքներին: Երբ այն լիովին գործարկվի, կարող է դառնալ Հայաստանի ամենախոշոր հարկատուն»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

 

«Ներդրողները չեն հասկանա, եթե կառավարությունն առանց իրավական հիմքերի, միայն մի փոքր խումբ մարդկանց բողոքների, թեկուզ եւ անկեղծ բողոքների հիման վրա որոշի փակել ծրագիրը»,- շեշտել է դիվանագետը։

 

«Անկեղծ կլինեմ՝ եթե այս հարցը արագ չկարգավորվի, կարող է ազդել Հայաստանի տնտեսական գրավչության վրա: Հորդորում եմ կառավարությանը արագ գործել եւ ապահովել, որ Հայաստանի ապագան տնօրինվի օրենքի եւ իրավունքի գերակայության եւ պատշաճ ընթացակարգերի համաձայն»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին