Փաշինյանը եւ Մակրոնը մարել են Ազնավուրին նվիրված գեղաթերթիկը - Mediamax.am

3211 դիտում

Փաշինյանը եւ Մակրոնը մարել են Ազնավուրին նվիրված գեղաթերթիկը



Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Երեւանում մարել են մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:

Մարման արարողությունը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում՝ պատվիրակությունների ղեկավարների ներկայությամբ:

 

Մեկ նամականիշով գեղաթերթիկն ունի 870 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 20 000 տպաքանակով:

 

Նամականիշի վրա պատկերված է Շառլ Ազնավուրը, իսկ գեղաթերթիկի վրա ներկայացված է մի հատված Երևանի Հանրապետության հրապարակում 2006 թվականի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած Շառլ Ազնավուրի համերգի լուսանկարից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին