Երեւանի կենտրոնում կտեղադրվի «Մատյան Ողբերգության» հուշարձանը - Mediamax.am

1797 դիտում

Երեւանի կենտրոնում կտեղադրվի «Մատյան Ողբերգության» հուշարձանը


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: «Վերածնունդ» մշակութային եւ ինտելեկտուալ հիմնադրամն հայտարարել է քանդակագործության մրցույթ՝ նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմին։

«Մայրաքաղաքի հենց սրտում՝ Կաթողիկե Ս. Աստվածածին եւ հարակից նորակառույց Ս. Աննա եկեղեցիների բակում տեղադրվելիք հուշարձանը կդառնա ազատության, հոգեւորի եւ աշխարհիկի յուրօրինակ ամբողջություն», - ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

 

Մրցույթին կարող են մասնակցել քանդակագործներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:

 

Մասնակցության հայտերն ընդունվում են հոկտեմբերի 13-ից դեկտեմբերի 1-ը:

 

Մրցույթի մանրամասները հասանելի են http://competition.narekatsi.com/ կայքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին