Վիկտոր Սողոմոնյանը՝ մեդիայում քաղաքական իմաստների ձեւափոխման մասին - Mediamax.am

6277 դիտում

Վիկտոր Սողոմոնյանը՝ մեդիայում քաղաքական իմաստների ձեւափոխման մասին


Վիկտոր Սողոմոնյանը
Վիկտոր Սողոմոնյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Երեւան: Մեդիամաքս: Քաղաքական գիտությունների դոկտոր, Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը սկսել է հատուկ դասընթաց կարդալ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Միջազգային լրագրության ֆակուլտետի մագիստրոսների համար:

«Ժամանակակից լրատվամիջոցների համակարգում քաղաքական իմաստների ձեւափոխումը» կոչվող հատուկ դասընթացը բաղկացած է չորս մասից:

 

Վիկտոր Սողոմոնյանը, մասնավորապես, պատմում է ժամանակակից աշխարհում հաղորդակցության համակարգերի վերափոխման մասին, կապի ուղիների  հասանելիություն ունեցող «արտոնյալ» հեղինակի եւ «պասիվ» հասցեատիրոջ միջեւ տարբերության անհետացման մասին:

 

Նա ներկայացնում է վերջին 10 տարվա ընթացքում քաղաքական դիսկուրսի կարեւոր հատկանիշների փոփոխությունները, պատմում է զանգվածային մշակույթի պատմությունների եւ հերոսների աննախադեպ ազդեցության տակ գտնվող

ժամանակակից մարդու սոցիալական գործողություններում «իմիտացիոն» բաղադրիչի աճի մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին