Վարչապետը ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահին - Mediamax.am

4110 դիտում

Վարչապետը ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահին


Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել «Իզմիրլյան» հիմնադրամի հետ:

Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանին: Կառավարության ղեկավարը կարեւորել եւ բարձր է գնահատել հիմնադրամից կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը եւ նշել, որ դրանք նպաստում են տարբեր ոլորտների զարգացմանն ու առկա խնդիրների լուծմանը:

 

Գրեգ Ջերեջյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, մասնավորապես, կրթության, առողջապահության, զբոսաշրջության եւ մշակույթի ոլորտներում: Նա տեղեկացրել է, որ Մեղրիում նախատեսում են իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանը միտված ծրագիր, որը կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացմանը:

 

«Իզմիրլյան» հիմնադրամից Մեդիամաքսից հայտնել են, որ հիմնադրամն իր գործունեության ընթացքում նաեւ իրականացրել է մի շարք ներդրումային ծրագրեր։

 

Մասնավորապես, Իզմիրլյան ընտանիքի կողմից ֆինանսավորվող ներդրումային ծրագրերը Հայաստանում իրագործելու նպատակով 2016 թ․ ստեղծվել է «Հայաստան ինվեսթմենթս» կազնակերպությունը: Այս պահին կազմակերպությունը խոշոր գյուղատնտեսական ծրագիր է իրականացում Արմավիրի մարզում` ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին