Շուշիում կարող եք անվճար արհեստներ սովորել - Mediamax.am

1277 դիտում

Շուշիում կարող եք անվճար արհեստներ սովորել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում» անվճար սովորելու հնարավորության մասին:

2018 թվականին «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամն ու բարերար Սեւան Թորոսյանը ստորագրել են հուշագիր, որով 10 կրթաթոշակային տեղերի մրցույթ է հայտարարվում ՀՀ քաղաքացիների համար հետեւյալ մասնագիտություններով՝

 

- «Ջերմաէներգետիկ սարքավորումների եւ ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում», որակավորումը՝ ջերմային ցանցեր սպասարկող փականագործ (հիմնական եւ միջնակարգ կրթության հիմքով):

 

-«Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների եւ գծերի վրա», որակավորումը՝ խառատ (հիմնական կրթության հիմքով):

 

-«Շինմոնտաժային եւ վերանորոգման աշխատանքների իրականացում», որակավորումը՝ որմնադիր (հիմնական եւ միջնակարգ կրթության հիմքով):

 

Ուսումն անվճար է: Կեցության բոլոր ծախսերը հոգում է ուսումնարանը՝ տրամադրելով անվճար սնունդ եւ հանրակացարան: 

 

Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ (հասցե՝ ք. Շուշի, Աշոտ բեկորի 4/1/: 

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել 097 23 61 93 հեռախոսահամարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին