Ավտոմեքենաների տեխզննման կտրոնների վրա կնիքի առկայությունը պարտադիր չէ, ասել է վարչապետը - Mediamax.am

2332 դիտում

Ավտոմեքենաների տեխզննման կտրոնների վրա կնիքի առկայությունը պարտադիր չէ, ասել է վարչապետը


ՀՀ կառավարության նիստ
ՀՀ կառավարության նիստ

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ ավտոմեքենաների զննման տեխնիկական խնդիրը նախորդ տարի ստացել է իր լուծումը:

“Ես մեկ անգամ եւս հայտարարում եմ. տեխնիկական զննման կտրոնների վրա կնիքը պարտադիր չէ, եւ պետք չէ մեր քաղաքացիներին դրդել, որպեսզի նրանք գնան եւ մտնեն կոռուպցիոն ռիսկերի ոլորտ: Բոլոր պետական մարմիներին արգելվում է պահանջել քաղաքացիներից, որ տեխնիկական զննման կտրոնի ետեւում ստուգեն կնիքի առկայությունը: Այդպիսի պահանջ չկա, եւ մեր քաղաքացիները, կատարելով իրենց ֆինանսական պարտավորությունները պետության նկատմամբ, այդ կտրոնը հանգիստ կերպով կարող են փակցնել մեքենայի վրա: Սա է մեր պահանջը, որպեսզի մենք զերծ մնանք կոռուպցիոն ռիսկերից», - ասել է Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին