Երեւանում տեղի է ունեցել “Պուտին” ակումբի բացման ծաղրանմանակումըԵրեքշաբթի 31 Հունվար 2012 15:12 Մեկ բաժակ “Պուտինկա” օղիով ակումբի բացումն ազդարարելուց հետո նախաձեռնության անդամները խոստացել են, որ ամեն ինչ լավ է լինելու եւ միաձայն աղաղակել հետեւյալ տողերը` “В светлый путь он нас ведет, он надежду нам дает, мы за Путина-вперед!”. Հայաստանում ““Պուտին” ակումբների ցանցի” ստեղծման գաղափարով հանդես է եկել “ԱՊՀ երկրների երիտասարդական միություն” ՀԿ վարչության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: ավելին Հայաստանում ““Պուտին” ակումբների ցանցի” ստեղծման գաղափարով հանդես է եկել “ԱՊՀ երկրների երիտասարդական միություն” ՀԿ վարչության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Նախօրեին, երբ հայտնի եղավ պատրաստվող ծաղրանմանակման մասին, Անդրանիկ Նիկողոսյանը հանդես եկավ հայտարարությամբ` «Հայտնում եմ իմ խորին վրդովմունքը հայկական ԶԼՄ-ներ ներթափանցած այն տեղեկության առնչությամբ, որ հունվարի 31-ին Երեւանում բացվում է “Պուտին” ակումբը: Ավաղ, նախանձ եւ անարդար մրցունակությունը դրդել են մի շարք անհասկանալի մարդկանց եւ կազմակերպությունների փորձել գողանալ ակումբի ստեղծման մասին ԱՊՀ Երիտասարդական կենտրոնի գաղափարը: Իրական “Պուտին” ակումբի բացումը տեղի կունենա փետրվարի 2-ին Ռուսական գրքի տանը եւ իրեն ամբողջովին կնվիրի Վլադիմիր Վլադիմիրովիչի գաղափարների եւ ծրագրերի տարածմանը”: Դրանից հետո ռուսական ““Արեւելք- Արեւմուտք” միջազգային բարեկամության միության” նախագահ Ռասիմ Դանդառովը քննադատել էր Նիկողոսյանին` ասելով, որ “Հայաստանի տարածքում խարդավանքի շահերից ելնելով` Ռուսաստանի նախագահի թեկնածու Վ.Վ. Պուտինի անվան ոչ պատշաճ օգտագործման մասին”: «Մենք “սեւ փիառ” ենք համարում Արեւմտյան շրջանակների շահերից բխող Պուտինի անունով գովազդային ակումբների ստեղծումն առանց Պուտինի նախընտրական շտաբի թույլտվության ”, - ասել էր Դանդառովը: “Այլ շարժումների նմանությամբ մեծ ֆինանսավորում չունենք, ավելի ինքնաբուխ եւ անկախ ակումբ ենք, սակայն մեր ձեռքը պարզած է մնում մյուս բոլոր կեղծ ակումբների համար”,-ասել է ակումբի հիմնադիրներից Նարեկ Մարգարյանը: Շարունակելով միջոցառմանը ներկա գտնվող լրագրողների հարցերին իրեն վերագրված դերին համապատասխան պատասխաններ տալը` Նարեկ Մարգարյանը ասել է. “Մենք հասկանում ենք այլ ակումբներին, որոնք, կրկնօրինակելով մեր ծրագրերը, փորձում են մեզանից մեկ օր առաջ բացվել, սակայն մենք Պուտինի մեծարման տարածաշրջանային առաջատարն ենք լինելու”: Խոսելով ակումբի հետագա ծրագրերի մասին` հիմնադիրները նշել են, որ առաջիկայում կազմակերպելու են “Պուտինի մեծարման մեկամսյակ կամ տարի”: Ներկայացման ավարտից հետո նախաձեռնության անդամներից Էդգար Բարսեղյանն ասել է, որ իրենք այս քայլով ուզում են շեշտել, որ նման ակումբները պետք է պատասխանատվություն կրեն սեփական քայլերի համար պետության եւ հանրության առջեւ: “Ուղղակի հնարավոր չէր ավելի ակնհայտ ասել այն, ինչ ասացինք այս քայլով”,-իր հերթին հավելել է Նարեկ Մարգարյանը: վերադառնալ Դիտումների քանակը՝ 4203 Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: Թեմատիկ լուրեր Փետրվար 2, 2012 10:27 Հունվար 25, 2012 16:18 Հունվար 25, 2012 11:45 Հունվար 19, 2012 12:43 Փետրվարի 2-ից Հայաստանում կբացվի “Պուտին” ակումբը | Հայ պատմաբանը մարտահրավեր է նետում թուրք արխիվագետին Ռոբերտ Քոչարյան. «Յուրաքանչյուրն ինքը գիտի` իր ապրուստը հեշտացել է, թե դժվարացել» Շաշի Թարուր. «Լեռնային Ղարաբաղի եւ Քաշմիրի խնդիրներն ընդհանրություն չունեն» Վաչե Գաբրիելյան. «Հաճույքով կարդում էի Արմեն Շեկոյանին ու Վիոլետ Գրիգորյանին» Աղվան Հովսեփյան. “Կարոտն ամեն ինչի շարժիչ ուժն է” Ռուբեն Հայրապետյան. Ընկերներիս շրջապատում միանգամայն այլ մարդ եմ Օրը լուսանկարներում 16 Մայիս 2012 |