Snund.am կայքում սպառողը կարող է պարզել ներկրվող ապրանքի պիտանելիության իրական ժամկետը - Mediamax.am

7998 դիտում

Snund.am կայքում սպառողը կարող է պարզել ներկրվող ապրանքի պիտանելիության իրական ժամկետը


www.ssfs.am
www.ssfs.am

Երեւան: Մեդիամաքս: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մայիսի 21-ից կսկսի ժամկետանց սննդամթերքի եւ մակնշման խնդիրներ ունեցող ապրանքների հայտնաբերման եւ դրանք իրացումից դուրս բերման դիտարկում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին լրագրողներին հայտնել է ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:

 

“Որոշվել է դիտարկումը սկսել փուլային տարբերակով: Նախ եւ առաջ դիտարկվելու է ռիսկային խմբում ընդգրկված սննդամթերքը՝ կաթնամթերք, մսամթերք եւ մանկական սնունդ: Դիտարկումը կսկսվի մարզերից, քանի որ հ/կ-ները պնդում են, որ այնտեղ վիճակն ավելի վատթար է, քան Երեւանում”,- նկատել է ծառայության պետը:

 

Աբրամ Բախչագուլյանի խոսքով, դիտրակման արդյունքում ժամկետանց սննդամթերքն իրացման ցանցից կհանվի եւ կոչնչացվի: Թերի մակնշված եւ կասկածելի սննդամթերքը կհանվի իրացման ցանցից եւ կուղարկվի լաբորատոր փորձաքննության:

 

Ծառայության պետի խոսքով, փորձնականորեն ներդրվել է ներկրվող սննդամթերքների նկատմամբ պետական վերահսկողության համակարգ:  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պիլոտային ծրագրով, snund.am կայքում տեղադրվել են ՀՀ ներկրվող բոլոր ապրանքների տվյալները, եւ ցանկացած սպառող, մուտքագրելով շտրիխ-կոդը, կարող է տեսնել ապրանքի արտադրման եւ դրա պիտանելիության իրական ժամկետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին