Գյումրիում կայացավ թիվ 6 երաժշտական դպրոցի պաշտոնական հիմնարկեքը (լուսանկարներ) - Mediamax.am

13636 դիտում

Գյումրիում կայացավ թիվ 6 երաժշտական դպրոցի պաշտոնական հիմնարկեքը (լուսանկարներ)


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Գյումրիում տեղի ունեցավ թիվ 6 երաժշտական դպրոցի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:

Մեդիամաքս-ի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) եւ ավստրալիական Do Something կազմակերպության համատեղ նախագծի պատմության մասին կարող եք կարդալ այստեղ:

 

Հիմնարկեքի արարողությունը մասնակցեցին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՕՖ-ի նախագահ, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ, Արքեպիսկիպոս Խաժակ Պարսամյանը, ՀՕՖ հոգաբարձուների խորհրդի անդամները, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:

 

Էդվարդ եւ Ժանետ Մարդիգյանները՝ որդիների հետ

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը ներկայացրեց նախագծի յուրահատուկ էությունը: «Այս դպրոցը կառուցելու համար իրենց ջանքերը միավորեցին ամենատարբեր կազմակերպություններ ու անհատներ` հայկական բարեգործական կազմակերպություն, ավստրալական ոչ կառավարական կազմակերպություն, հայկական լրատվական գործակալություն, համաշխարհային ռոքի աստղեր, սփյուռքահայ բարերարներ, մասնավոր ընկերություններ, ՀՀ նախագահ ու կառավարություն: Արդյունքում հաջորդ տարի այս դպրոցի սաները վերջապես հրաժեշտ կտան տնակներին ու կուսանեն նոր, հարմարավետ դպրոցում», - ասաց Մեդիամաքս-ի տնօրենը:

 

Արքեպիսկիպոս Խաժակ Պարսամյանը հատուկ շեշտեց Մարդիգյան ընտանիքի հիմնադրամի որոշումը` կազմակերպիչների կողմից հավաքագրված գումարը եռապատկելու մասին: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւս երախտագիտություն հայտնեց Մարդիգյան ընտանիքին, ինչպես նաեւ Մեդիամաքս-ին ու ՀՕՖ-ին: Նա վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը մշտապես աջակցելու է նման նախաձեռնություններին եւ հույս հայտնեց, որ այս ծրագիրը կարող է օրինակ ծառայել այլ նախագծերի համար:

 

Դպրոցը շահագործման կհանձնվի 2013 թվականի ամռանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին