Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին կոչ է արել քվեարկել Dorians-ի համար Եվրատեսիլի կիսաեզրափակչում - Mediamax.am

6126 դիտում

Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին կոչ է արել քվեարկել Dorians-ի համար Եվրատեսիլի կիսաեզրափակչում


Լեգենդար բրիտանացի ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին
Լեգենդար բրիտանացի ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին

Լուսանկարը` http://upload.wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Լեգենդար բրիտանացի ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին տեսաուղերձ է ձայնագրել իր եվրոպացի երկրպագուների համար` կոչ անելով նրանց մայիսի 16-ին կայանալիք Եվրատեսիլի կիսաեզրափակչում քվեարկել հայկական Dorians խմբի օգտին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, տեսաուղերձը տեղակայված է Dorians-ի YouTube-ի պաշտոնական ալիքում`

 

 

Երաժշտի պաշտոնական կայքում `www.iommi.com-ում վիդեոն ուղեկցվում է հետեւյալ գրառումով.

 

«Մեր համաշխարհային համերգային շրջագայության առաջին մասն ավարտվել է եւ մենք տուն ենք վերադառնում: Սակայն մինչ մենք կվերսկսենք շրջագայությունը Black Sabbath-ի հետ, ես ունեմ իմ եվրոպացի երկրպագուների աջակցության կարիքը` դիտեք տեսահոլովակը»:

 

Թոնի Այոմին Lonely Planet երգի համահեղինակն է, որով Dorians-ը ներկայացնում է Հայաստանը Եվրատեսիլին: 

 

Մեդիամաքսը նշում է, որ մայիսի 12-ին Birmingham Mail թերթը հարցազրույց է հրապարակել Թոնի Այոմիի հետ` «Ես կերկրպագեմ Հայաստանին Եվրատեսիլի կիսաեզրափակչում» վերնագրով:

 

Նա նշել է, որ գրել էր բալադը 4-5 տարի առաջ:

 

«Հինգշաբթի երեկոյան Եվրատեսիլի կիսաեզրափակչում այն կլսեն միլիոնավոր մարդիկ: Հրաշալի կլինի, եթե երգը հայտնվի եզրափակչում: Անսպասելի, բայց հոյակապ կլինի», - ասել է Թոնի Այոմին:

 

Երաժիշտն ասել է, որ կհետեւի մրցույթի ընթացքին հեռուստացույցով, նշելով, որ սովորաբար չի դիտում Եվրատեսիլը:

 

«Միշտ մտածում է. «Ոչ, միայն ոչ Եվրատեսիլը, իսկ հիմա ես անձամբ ընդգրկված եմ այնտեղ», - ժպիտով նշել է Այոմին:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին