ԶԼՄ-ների հեղինակային իրավունքներն պաշտպանող օրինագիծը կուղարկվի ԱԺ - Mediamax.am

4763 դիտում

ԶԼՄ-ների հեղինակային իրավունքներն պաշտպանող օրինագիծը կուղարկվի ԱԺ


Լուսանկարը` http://mygazeta.com/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր սկզբունքային առարկություններ չի ներկայացրել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախագիծն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։

 

Ըստ օրինագծի, նախատեսվում է թերթի, ամսագրի, ինտերնետային կայքի նյութերից քաղվածքի վերարտադրումն այլ լրատվամիջոցում թույլատրել միայն նպատակն արդարացնող ծավալով, ընդ որում` հղում կատարելով հոդվածի սկզբնաղբյուրին։

 

Մեկ այլ փոփոխությամբ, առաջարկվում է ԶԼՄ-ներում հեղինակային իրավունքի խախտման դեպքում վնասի հատուցումը սահմանել նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 200-ապատիկը:

 

Նախատեսվում է նաեւ, որ լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի համաձայնության դեպքում, որի կարգն ու պայմանները սահմանվում է հեղինակային պայմանագրով:

 

Ըստ նախնական տեղեկությունների, օրինագիծը կքննարկվի Ազգային ժողովում աշնանային նստաշրջանի ընթացքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին