Գազպրոմը բանակցում է Հայաստանի հետ գազի գնի հնարավոր նվազեցման շուրջ - Mediamax.am

3725 դիտում

Գազպրոմը բանակցում է Հայաստանի հետ գազի գնի հնարավոր նվազեցման շուրջ


Լուսանկարը` http://weeknews.org/


Երեւան: Մեդիամաքս: Գազպրոմը բանակցում է Հայաստանի հետ բնական գազի գնի հնարավոր նվազեցման շուրջ:

Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է Գազպրոմի մամլո քարտուղար Սերգեյ Կուպրիյանովը:

 

«Գներն իսկապես աճել են, մենք բանակցում ենք այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է դրանք նվազեցնել: Առկա է փոխըմբռնում, թե ինչպես ենք կարող հասնել ավելի ցածր գներին», - ասել է Կուպիյանովը:

 

Նա նշել է, որ դրան կարող է նպաստել ՀայՌուսգազարդի կապիտալում Գազպրոմի բաժնեմասնակցության ավելացումը: «Մենք, երեւի, կավելացնենք մեր մասնաբաժինը, եւ դա գնի նվազեցման հնարավորություն կստեղծի», - ասել է Կուպրիյանովը:

 

Հունիսի 17-ին Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերի եւ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպմանը քննարկվել էր ՀայՌուսգազարդում Գազպրոմի մասնաբաժնի ավելացումը ՝ ներկայից 80%-ից մինչեւ 100% (20%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը):

 

Խոսելով գնի նվազեցման մասին, Սերգեյ Կուպրիյանովը, հավանաբար, նկատի ունի ոչ թե այն գինը, որով Ռուսաստանը բնական գազ է մատակարարում Հայաստանին, այլեւ այն գինը, որով գազ է մատակարարվելու հայաստանյան սպառողներին: Հրապարակումների համաձայն, ՀայՌուսգազարդի 20%-ի վաճառքը թույլ կտա Հայաստանի կառավարությանը ներգրավել անհրաժեշտ միջոցներ՝ ռուսական գազի գնի աճը սուբսիդավորելու համար:

 

Մեդիամաքսի տեղեկություններով, այսօր Երեւանում կայանալու է ՀայՌուսգազարդի բաժնետերերի ժողովի նիստ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին