Սովետական ֆուտբոլի լեգենդները ժամանում են Երեւան - Mediamax.am

4223 դիտում

Սովետական ֆուտբոլի լեգենդները ժամանում են Երեւան


Լուսանկարը` eduardmarkarov.com կայքից:


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւան կժամանեն սովետական ֆուտբոլի լեգենդար խաղացողները:

Հուլիսի 13-ին ՄԻԿԱ ակումբի ֆուտբոլային դաշտում կայանալու է նախկին ԽՍՀՄ եւ «Արարատ» 73-90-ական թթ. վետերանների ֆուտբոլային հանդիպումը` նվիրված հայ ֆուտբոլիստ Ալբերտ Սարգսյանի 50-ամյակին:

 

Նախկին ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում հանդես կգան Իգոր Բելանովը, Անատոլի Դեմյանենկոն, Յուրի Գավրիլովը, Ալեքսանդր Թարխանովը, Սերգեյ Շավլոն, Անդրեյ Կանչելսկիսը, Եվգենի Լովչեւը, Ալեքսանդր Բուբնովը, Սերգեյ Յուրանը եւ այլ խաղացողներ:

 

«Արարատի» թիմի վետերանների կազմում դաշտ դուրս կգան Ալյոշա Աբրահամյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Նորայր Մեսրոպյանը, Արկադի Անդրեասյանը, Սերգեյ Պողոսովը, Նիկոլայ Ղազարյանը, Խորեն Հովհաննիսյանը եւ այլոք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին