Իէն Գիլանի մասնակցությամբ Գյումրիում բացվել է թիվ 6 երաժշտական դպրոցը - Mediamax.am

21670 դիտում

Իէն Գիլանի մասնակցությամբ Գյումրիում բացվել է թիվ 6 երաժշտական դպրոցը


Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը:
Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը:
Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը:
Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը:
Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը:
Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը:
Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը:
Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը:
Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Գյումրիում կայացել է թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքի բացումը, որը կառուցվել է Մեդիամաքս-ի, Հայ Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) եւ ավստրալական ոչ կառավարական Do Something կազմակերպության համատեղ նախագծի շրջանակներում:

Դպրոցի բացման միջոցառման մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանը եւ Do Something կազմակերպության գործադիր տնօրեն Ջոն Դին:

Մոտենալով շենքին, Իէն Գիլանն ասել է, որ տեսնելով դպրոցը «աչքերում արցունքներ հայտնվեցին»: «Արդեն լսում եմ այն երաժշտությունը, որը կհնչի դպրոցից: Մեզ հաջողվեց վերածնել երաժշտությունը», - ասաց Իէն Գիլանը:

 

Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Շնորհավորելով դպրոցի բացման կապակցությամբ, Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը ներկայացրել է 1989 թվականին 24-ամյա Ջոն Դիի կողմից Լոնդոնում նախաձեռնած «Ռոքն օգնում է Հայաստանին» (Rock Aid Armenia) նախագծի պատմությունը, որը համախմբել էր բրիտանական ռոքի գերաստղերին` երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու գաղափարի շուրջ: Արա Թադեւոսյանը նաեւ պատմել է 2009 թվականին Մեդիամաքս-ի կողմից նախաձեռնած «Հայաստանը շնորհակալ է ռոքին» (Armenia Grateful 2 Rock) նախագիծի իրականացման մասին:

 

«Չորս տարի առաջ Իէն Գիլանի, Ջոն Դիի, Թոնի Այոմիի եւ Ջեֆ Դաունսի հետ միասին այցելեցինք այստեղ ու խոստացանք հանել երեխաներին այդ ահավոր տնակներից ու նոր դպրոց կառուցել նրանց համար: Թոնի Այոմին այսօր հարգելի պատճառներով մեզ հետ չէ, բայց կարող եք վստահ լինել, որ նա եւս անչափ ուրախ է ու հպարտ: Հուսով եմ, որ նա Գյումրի կայցելի հաջորդ տարի», - ասել է Մեդիամաքս-ի տնօրենը:

 

«Երբ 4 տարի առաջ եկանք այստեղ ու խոստացանք նոր դպրոց կառուցել, տնօրենը փոքր-ինչ թերահավատ էր` ասելով, որ 20 տարվա ընթացքում շատերն են եկել ու խոստումներ տվել: Մենք մեր խոստումը կատարեցինք: Հիմա դպրոցի տնօրենի եւ ուսուցիչների հերթն է: Այսօր դուք ունեք լավ պայմաններ` լավ երաժիշտներ պատրաստելու համար եւ ես հուսով եմ, որ մի քանի տարի անց մենք կլսենք ձեր սաների անունները», - ասել է Արա Թադեւսյանը:

 

Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մեդիամաքս-ի տնօրենը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին եւ Հայ Օգնության Ֆոնդին, հատկապես` Գառնիկ Նանագուլյանին եւ Բագրատ Սարգսյանին` համատեղ թիմային աշխատանքի համար:

 

«Հատուկ երախտիքի խոսքեր եմ ուղղում Մարդիգյան ընտանիքի հիմնադրամին: Տեղեկանալով մեր համատեղ ջանքերի մասին, տեր եւ տիկին Մարդիգյանները մեկ օրում որոշեցին եռապատկել մեր հավաքած գումարը: Եթե չլինեին նրանք, այսօր այս դպրոցը կառուցված չէր լինի», - ասել է Մեդիամաքս-ի տնօրենը:

 

Արա Թադեւոսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել նախագծին մեծապես աջակցած Հայաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Չարլզ Լոնսդեյլին, Հայռուսգազարդ ընկերության նախկին ղեկավար Կարեն Կարապետյանին, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը եւ Ռալֆ Յիրիկյանին, Օրանժ Արմենիա ընկերությանը, կանադացի Թիմ Իրվինգին, ինչպես նաեւ «Կանակա» շինարարական ընկերությանը` Հայկ Հովիվյանի գլխավորությամբ:

 

***

 

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը ապաստանել էր երկաթե տնակներում, որտեղ երեխաները երաժշտական կրթություն էին ստանում մինչեւ 2013 թվականը:

 

Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի կառուցմամբ իր տրամաբանական ավարտին մոտեցավ 1989 թվականին մեկնարկած Rock Aid Armenia նախագիծը:

Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

1988թ. Սպիտակի երկրաշարժից մի քանի ամիս անց 24-ամյա Ջոն Դին Լոնդոնում նախաձեռնեց Rock Aid Armenia նախագիծը: Բրիտանացի ռոք-աստղերը ձայնագրեցին Deep Purple-ի Smoke on the Water երգը եւ օգնեցին թողարկել հատուկ սկավառակ, որի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվեց Հայաստանին:

 

2009 թվականին Մեդիամաքս-ը որոշեց երախտագիտություն հայտնել Rock Aid Armenia-ի մասնակիցներին եւ կապ հաստատեց Ջոն Դիի հետ: Քանի որ Ջոնն իր հերթին նախատեսում էր վերաթողարկել Rock Aid Armenia-ի Smoke on the Water ձայնագրությունը, Մեդիամաքսն ու Do Something-ը որոշեցին համատեղել ջանքերն ու իրականացնել Armenia Grateful 2 Rock/Rock Aid Armenia նախագիծը: Նախագծի գլխավոր հովանավոր դարձավ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը:

 

2009թ. հոկտեմբերին Մեդիամաքս-ը Հայաստան հրավիրեց Իէն Գիլանին Deep Purple-ից, Թոնի Այոմիին Black Sabbath-ից, Ջեֆ Դաունսին Yes/Asia-ից եւ Ջոն Դիին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրանք պարգեւատրվեցին Պատվո շքանշանով: Ավելի ուշ Բրայան Մեյը Queen-ից եւ Դէվիդ Գիլմորը Pink Floyd-ից իրենց Պատվո շքանշանները ստացան Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատանը:

Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայաստան կատարած այցի ընթացքում Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Ջեֆ Դաունսն ու Ջոն Դին այցելեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, որը տեղակայված էր երկաթե տնակներում եւ, չնայած տարրական պայմանների բացակայությանը, շարունակաբար պատրաստում էր տաղանդավոր երեխաների:

 

Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ) երկար տարիներ աջակցել էր դպրոցի անապահով սաներին, որոնց կատարումը անտարբեր չթողեց նաեւ Իէն Գիլանին, Թոնի Այոմիին ու Ջեֆ Դաունսին: Նրանք Ջոն Դիի հետ համատեղ հայտարարեցին, որ կօգնեն վերակառուցել դպրոցը: Այս առիթով 2009թ. վերջին ՀՕՖ-ը, Մեդիամաքս-ը ու Do Something-ը եռակողմ համաձայնագիր ստորագրեցին:

 

2010թ. մարտին Մեդիամաքս-ը եւ Do Something-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ Երեւանում կազմակերպեցին Իէն Գիլանի ու Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երկու բարեգործական համերգները, ինչի շնորհիվ  45.000 ԱՄՆ դոլար փոխանցվեց դպրոցի վերակառուցման համար բացված հաշվեհամարին:

 

Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

2 տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, հավաքագրվեց մոտ 110.000 ԱՄՆ դոլար:

 

Գումարի հավաքագրմանն իրենց մասնակցությունը ունեցան նաեւ ՀՀ կառավարությունը, Ջեֆ Դաունսը, EMI Records եւ Orange Armenia ընկերությունները:

 

Նախագիծը մշտապես գտնվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում` ստանալով կարեւոր աջակցություն: Մասնավորապես, երկու անգամ` 2010թ. գարնանը եւ 2013թ. ամռանը ՀՀ նախագահի հանձնարարությամբ կառավարությունն իր պահուստային ֆոնդից դպրոցի շինարարության համար հատկացրեց 10 մլն դրամ:

 

2010թ. Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին հիմնեցին WhoCares ժամանակավոր սուպեր-խումբը` Գյումրիի դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով: 2011թ. մայիսին Edel Music-ը թողարկեց WhoCares-ի առաջին սինգլը երկու նոր երգերով` Out of My Mind եւ Holy Water: 2012 թվականին հուլիսին Edel Music-ը թողարկեց WhoCares-ի ալբոմը, որտեղ ներկայացված են Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի նախկինում չթողարկված եւ հազվագյուտ երգերի հավաքածուն: Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին դպրոցին փոխանցեցին 15.000 ԱՄՆ դոլար` որպես կանխավճար:

 

2012 թվականին ամռանը ՀՕՖ-ը Մարդիգյան ընտանիքի Հիմնադրամին ներկայացրեց այս հետեւողական ջանքերը: Մի քանի օր անց Հիմնադրամը տեղեկացրեց ՀՕՖ-ին, որ կեռապատկի մինչ օրս հավաքագրված գումարը` տրամադրելով շուրջ 350.000 ԱՄՆ դոլար:  Այս նվիրատվությունը ՀՕՖ-ին, Մեդիամաքս-ին ու Do Something-ին հնարավորություն տվեց սկսել նախագծի իրագործումը` 2012թ. օգոստոսին սկսվեց դպրոցի շինարարությունը:

Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Դպրոցի շինարարությունն իրականացրել է «Կանակա» ընկերությունը, որը հաղթել էր ՀՕՖ-ի կազմակերպած մրցույթում:

 

Նոր շենքից բացի երեխաները կունենան նաեւ նոր գործիքներ: 2009 թվականի դեկտեմբերին եւ 2010 թվականի հունվարին դպրոցին գործիքներ նվիրեցին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը եւ Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին:

 

2011 թվականի հունվարին Կանադայում Millbank Music երաժշտական գործիքների խանութի սեփականատեր Թիմ Իրվինգը կապ հաստատեց Իէն Գիլանի մենեջերի հետ եւ հայտնեց, որ ցանկանում է երաժշտական գործիքներ տրամադրել Գյումրիի դպրոցին: Երկու տարվա ընթացքում Թիմ Իրվինգը տպավորիչ քանակությամբ երաժշտական գործիքներ հավաքեց դպրոցի համար. 24 ջութակ, 12 ակուստիկ կիթառ, 12 ուկելելե, 4 ալթ-սաքսոֆոն, 4 շեփոր, 2 մանդոլինա, 2 ֆլեյտա, Yamaha սինթեզատոր, Yamaha էլեկտրական դաշնամուր եւ այլն (նվիրատվության ընդհանուր արժեքը`21 200 ԱՄՆ դոլար):

 

Թիմ Իրվինգը` Իէն Գիլանի եւ Ջոն Դիի հետ միասին, մասնակցեց դպրոցի բացմանը սեպտեմբերի 20-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին