Իէն Գիլանի երեք օրերը Հայաստանում (ֆոտոշարք) - Mediamax.am

exclusive
29691 դիտում

Իէն Գիլանի երեք օրերը Հայաստանում (ֆոտոշարք)


Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` PanArmenian Photo:

Լուսանկարը` PanArmenian Photo:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` PanArmenian Photo:

Լուսանկարը` PanArmenian Photo:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:


Սեպտեմբերի 18-ից 21-ը Հայաստան էր այցելել ռոքի գերաստղ, Deep Purple խմբի մենակատար Իէն Գիլանը: Այցելության նպատակը Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նորակառույց շենքի բացումն էր: Իէն Գիլանը Հայաստան էր եկել տիկնոջ` Բրոնի հետ: Պատվիրակության կազմում էին նաեւ ավստրալիական “DoSomething!” կազմակերպության տնօրեն, “Rock Aid Armenia” նախագծի հիմնադիր Ջոն Դին եւ կանադացի Թիմ Իրվինգը, ով դպրոցին երաժշտական գործիքների մեծ հավաքածու էր նվիրել: Հայաստան էր եկել նաեւ Ջոնի 9-ամյա դուստրը` Էսթելը: Ի դեպ, սա աղջնակի երկրորդ այցն էր Հայաստան. առաջին անգամ հայրիկի հետ նա եկել էր 2009 թվականին` «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի մեկնարկի ժամանակ:

 

Չնայած երեք օրը այնքան էլ մեծ ժամկետ չէ, Մեդիամաքս-ի թիմը փորձեց իր հյուրերին հնարավորինս շատ բան ցույց տալ:

 

«Ծրագիրը կազմելիս նպատակ ունեի Իէն Գիլանին ցույց տալ «ապագա Հայաստանը»: Մոտեցումս հետեւյալն էր` վերակառուցելով 25 տարի առաջ ավերված դպրոցը, մենք փակեցինք անցյալի այդ էջը եւ արդեն կարող ենք նայել դեպի ապագան: Այդ ապագան կարելի է տեսնել Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, ԹՈՒՄՈ կենտրոնում, Դիլիջանի միջազգային դպրոցում», - ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:

 

Օր առաջին, սեպտեմբերի 19

 

Օրը սկսվեց Մատենադարան այցելելուց:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Մուտքի մոտ Իէն Գիլանին ողջունեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:

 

Այնուհետեւ հյուրերի համար կազմակերպվեց էքսկուրսիա:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Իհարկե, Իէն Գիլանին եւ տիկնոջը նվերներ մատուցեցին:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Այնուհետեւ հյուրերին ցուցադրեցին նաեւ հին ձեռագրերի պահոցը:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Վերջում էլ Իէն Գիլանը լուսանկարվեց Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Այնուհետեւ հյուրերը մեկնեցին Կասկադ` Գաֆեսճյան արվեստի կենտրոն:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Իէն Գիլանը, սովորական զբոսաշրջիկի նման լուսանկարում ու տեսագրում էր արձանները:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Կենտրոնի տնօրեն Վահան Մարաբյանը Իէն Գիլանին պատմում էր Կասկադի պատմությունը:

 

Կասկադից հյուրերը ժամանեցին Մեդիամաքս-ի գրասենյակ, որտեղ կայացավ Իէն Գիլանի եւ Ջոն Դիի մամուլի ասուլիսը, որին ներկա էին մի քանի տասնյակ լրագրողներ:

 

Լուսանկարը` PanArmenian Photo:

 

Հնչեցին ամենատարբեր հարցեր` երաժշտության, Հայաստանի, տիկնոջ հետ հարաբերությունների մասին: Իէն Գիլանն անկեղծորեն ասաց, որ Բրոնն իր ողջ կյանքի սերն է:

 

Լուսանկարը` PanArmenian Photo:

 

Երեկոյան հյուրերը ժամանեցին ԹՈՒՄՈ կենտրոն:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Այցելության ողջ ընթացքում Իէն Գիլանը շրջապատված էր տասնյակ երիտասարդներով, որոնք ցանկանում էին լուսանկարվել նրա հետ կամ ստորագրություն վերցնել:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Կենտրոնի տնօրեն Մարի-Լու Փափազյանը հյուրերին մանրամասն ներկայացրեց կրթական ծրագրերը:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Իէն Գիլանի` ԹՈՒՄՈ կենտրոն կատարած այցելության մասին կարող եք ծանոթանալ այս տեսանյութի միջոցով:

 

 

Օր երկրորդ, սեպտեմբերի 20

 

Անշուշտ, օրվա գլխավոր իրադարձությունը Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նորակառույց շենքի բացումն էր:

 

Լուսանկարը` PanArmenian Photo:

 

Դպրոցի հանդիսավոր բացումը միասին կատարեցին Իէն Գիլանը եւ Մարդիգյան ընտանիքի անդամները, որոնք հանդիսացան ծրագրի ամենախոշոր նվիրատուները:

 

Դպրոցի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Լուսանկարը` PanArmenian Photo:

 

Գյումրիից հյուրերը ուղեւորվեցին Սպիտակ, որտեղ նրանց դիմավորեց քաղաքապետ Գագիկ Սահակյանը: Այնուհետեւ հյուրերը այցելեցին Սպիտակի գերեզմանատուն եւ ծաղիկներ դրեցին 1988թ. երկրաշարժի զոհերի շիրիմներին:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Սպիտակի այցելության վերջում քաղաքապետի անունից տրվեց հանդիսավոր ճաշ, որի վերջում Իէն Գիլանին ներկայացրին անակնկալ տորթը:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Օր երրորդ, սեպտեմբերի 21

 

Առավոտյան հյուրերը այցելեցին Հաղարծին:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Այնուհետեւ Իէն Գիլանին հյուրընկալեցին Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական հրապարակում:

 

Դիլիջանի միջազգային դպրոցի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը պատմեց դպրոցի զարգացման ծրագրերի մասին:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Դպրոցի նախագծի հեղինակ, բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինը հյուրերին ներկայացրեց ապագա շինության բոլոր մանրամասները:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Դիլիջանից հյուրերը ժամանեցին Երեւան` Dorians խմբի փորձատեղ:

 

Dorians-ը իր երաժշտական հանդիպումը Իէն Գիլանի սկսեց իր երգացանկից շատ սիրված “Funny People” ստեղծագործությամբ, որին հաջորդեցին “You and Me”-ն ու “Precious Life”-ն երգերը: Ռոքի հսկան նաեւ դարձավ Dorians-ի նոր` Centaur's Grace երգի առաջին հանդիսատեսը:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Հատուկ մինի-համերգի ավարտին տղաները Իէն Գիլանից լսեցին այն խոսքերը, որոնցով կարող են հպարտանալ. «Իսկապես հիացած եմ: Դուք օժտված եք հիանալի երաժշտական որակներով: Մեծ երաժիշտներ եք: Շնորհակալ եմ»:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Օրվա վերջում հյուրերը այցելեցին Սերգեյ Փարաջանովի թանգարան:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Սեպտեմբերի 22-ի առավոտյան Իէն Գիլանը մեկնեց Երեւանից` խոստանալով կրկին այցելել Հայաստան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին