Հայերեն Վիքիպեդիան արդեն ունի 100.000 հոդված - Mediamax.am

1624 դիտում

Հայերեն Վիքիպեդիան արդեն ունի 100.000 հոդված


Լուսանկարը` www.wired.co.uk


Երեւան: Մեդիամաքս: Հայերեն Վիքիպեդիան Հարավային Կովկասի երկրների լեզուներից առաջինը համալրեց խոշորագույն Վիքիպեդիաների շարքը՝ հատելով 100.000 հոդվածի շեմը:

Հոբելյանական հոդվածը Երեւանում տեղադրված «Ղարաբաղցի կինը» քանդակի մասին է ։

 

«Հայերեն Վիքիպեդիան սկսել է համալրվել 2005 թվականից: 2010 թվականին այն ուներ ընդամենը 10.000 հոդված։ Ցուցանիշը երեք տարվա ընթացքում տասնապատկվել է՝ խմբագիրների եւ նրանց ակտիվության աճի շնորհիվ», - հայտնել են  «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ում:

 

Վիքիմեդիա Հայաստանը ամեն շաբաթ օր իր գրասենյակում (Այգեստան 1/30)

անցկացնում է բաց դասընթացներ Վիքիպեդիան խմբագրել ցանկացողների համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին